Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 3,5%–ով և կազմել 5130,7 մլն դոլար

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 3,5%–ով և կազմել 5130,7 մլն դոլար Նախնական վիճակագրական տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին կազմել է 5130,7 մլն դոլար ' 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,5 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ 2012 թվականի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, այս ցուցանիշը կրճատվել է 6%–ով և $527,6 մլն կազմել։

Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է 1292,2 մլն դոլար (413,2 մլրդ դրամ)' 2011 թվականի նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 6,7 տոկոսով, իսկ ներկրման ծավալը' 3838,5 մլն դոլար' ավելանալով 2,5 տոկոսով։ Արդյունքում, 2012 թվականի հունվար–նոյեմբերին արտաքին շրջանառության բալանսի բացասական սալդոն կազմել է 2546,3 մլն դոլար։

Այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գրանցվել է արտահանման անկում 5,8 տոկոսով, և ներկրման անկում' 6,1 տոկոսով։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն