Հայաստանում 2012-ի նոյեմբերին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.1 տոկոսով` կազմելով 119 791 դրամ

Հայաստանում 2012-ի նոյեմբերին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.1 տոկոսով` կազմելով 119 791 դրամ PanARMENIAN.Net - Հայաստանում 2012-ի նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5,1 տոկոսով' կազմելով 119 791 դրամ: Միաժամանակ, ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշն ավելացել է 0,1 տոկոսով: Միաժամանակ, 2012-ի հունվար-նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,2 տոկոս' մինչև 118 408 դրամ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012-ի նոյեմբերին միջին ամսական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 3,7 տոկոսով' կազմելով 96 396 դրամ, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 1,3 տոկոսով: 2012-ի հունվար-նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ պաշտոնյաների աշխատավարձի աճը կազմել է 4.4 տոկոս' մինչև 94 880 դրամ:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը 2012-ի նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ կազմել է 5,1 տոկոս' մինչև 145 581 դրամ: Միաժամանակ, նոյեմբերին 2011-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1,2 տոկոս անկում: Միաժամանակ, 2012-ի հունվար-նոյեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,4 տոկոս' մինչև 145 601 դրամ:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն