ԵՄ-ն բարձր է գնահատում 2012-ին ՀՀ հետ փոխհարաբերություններում ձեռք բերված արդյունքները. Ուիլեմ Վան Դեր Գիստ

ԵՄ-ն բարձր է գնահատում 2012-ին ՀՀ հետ փոխհարաբերություններում ձեռք բերված արդյունքները. Ուիլեմ Վան Դեր ԳիստԵվրամիությունն ամփոփում է 2012թ.-ին Հայաստանում իրականացրած իր գործունեությունը՝ բարձր գնահատելով Հայաստանի հետ փոխհարաբերություններում ձեռք բերված արդյունքները: Հայաստանը դրական արդյունքներ է գրանցել նաեւ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով իրականանացվող մի շարք ծրագրերով: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրոպական Միության խորհրդատվական խմբի ղեկավար Ուիլեմ Վան Դեր Գիստը:

«2012թ.-ին Հայաստանը և Եվրոպական Միությունը մի շարք կարևոր ձեռքբերումներ են ունեցել: Առաջընթաց է արձանագրվել ոչ միայն ընդհանուր մակարդակով, այլ նաև առանձին ոլորտներում, մասնավորապես, հաստատվել է մարդու իրավունքերի պահպանման ռազմավարությունը, Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակի կողմից բացվել են վեց տարածքային գրասենյակներ՝ տարբեր հարցեր քննարկելու և ուսումնասիրելու նպատակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վան Դեր Գիստը՝ հավելելով, որ ՀՀ Ազգային ժողովը բարելավել և սերտացրել է հարաբերությունները քաղաքացիական հասարակության հետ:

Խոսելով ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի ստորագրումից՝ Վան Դեր Գիստը շեշտեց դրա կարևորությունը Հայաստանի համար:

«Այս համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանի քաղաքացիները լայն հնարավորություններ են ստանում: Քաղաքացիների որոշ խմբի համար՝ լրագրողների, ուսանողների, գիտնականների, բուժման նպատակով մեկնող անձանց համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը պարզեցվում է: Բացի այդ' մուտքի արտոնագրերի վճարը նվազել է՝ հասնելով 35 եվրոյի բոլոր քաղաքացիների համար, կրճատվում է նաև բոլոր տեսակի մուտքի արտոնագրերի ուսումնասիրության համար պահանջվող ժամկետը»,- մանրամասնեց Եվրոպական խորհրդատվական խմբի ղեկավարը:

Վան Դեր Գիստն առաջընթաց է տեսնում նաև քաղաքական ինտեգրման առումով:

«Երեք քաղաքական կուսակցություններ միացել են Եվրամիության «ընտանիքին», որը հնարավորություն է տվել մասնակցել Մարսելում և Բուխարեստում կայացած գագաթնաժողովներին: Դրական առաջընթաց է արձանագրվել նաև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման ուղղությամբ. կայացել է քննարկումների երեք փուլ, քննարկվել են համաձայնագրի տասնհինգ գլուխներ »,-ասաց Եվրոպական խորհրդատվական խմբի ղեկավարը: Նա ակնկալում է, որ այս համաձայնագիրը կստորագրվի 2013թ.-ի վերջին:

Անդրադառնալով ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը՝ Վան Դեր Գիստն ընդգծեց, որ այդ փաստաթղթի ստորագրումը բավական երկար ժամանակ է պահանջում, քանի որ ընդգրկում է տարբեր ոլորտներ:

ԵՄ խորհրդատվական խմբի անդամ, Հանրային կառավարման բարեփոխումների գծով խորհրդատու Կարլ Ուլբրիխտի խոսքով' ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նպատակով պետք է մշակել աշխատանքային պլան և առաջնորդվել դրանով:

«Մենք կլոր սեղան ենք նախաձեռնել, որտեղ քննարկվել է, թե ինչպես ճիշտ կլինի մշակել հակակոռուպցիոն ծրագիրը՝ ընդհանուր, թե առանձին ոլորտների համար»,-ասաց Ուլբրիխտն՝ ընդգծելով, որ արդարադատության ոլորտի համար մշակված ռազմավարությունը դիտվում է որպես հաջող օրինակ: Իսկ դա, ըստ նրա ենթադրում է, որ հակակոռուպցիոն ծրագիրը պետք է դիտարկել ըստ առանձին ոլորտների:

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն