Երևանում բազմաբնակարան շենքերի բնակտարածքների մեկ քառակուսի մետրի գինը հոկտեմբերին կազմել է 263 հազար դրամ՝ ինչը 0,5 տոկոսով շատ է, քան սեպտեմբերի ցուցանիշը, նշված է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից «ԱՌԿԱ» գործակալություն փոխանցված հաշվետվության մեջ:
Հաշվետվության համաձայն' ամենաբարձր գինը գրանցվել է Կենտրոն վարչական համայնքում՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 419500 դրամ, ամենացածրը՝ Նուբարաշենում՝ 142 000 դրամ:
Միաժամանակ մայրաքաղաքում մասնավոր տների բնակմակերեսի քառակուսի մետրի արժեքը սեպտեմբերին կազմել է 279300 դրամ, ինչը 0,4 տոկոսով ավել է ընթացիկ տարվա սեպտեմբերի ցուցանիշից:
Նշված ժամանակահատվածում Հայաստանի մարզերի մի շարք քաղաքներում բազմաբնակարան տների մեկ քառակուսի մետրի գինը 0.6 տոկոսի աճ է գրանցել սեպտեմբերի համեմատ։
Աննշան բարձրացում է նկատվում Ապարանում, Թալինում, Արտաշատում, Մասիսում, Վեդիում, Գավառում, Ճամբարակում, Ալավերդիում, Սիսիանում, Մեղրիում, Վայքում, Ջերմուկում, Դիլիջանում, Իջևանում, Բերդում, Այրումում։
Ամենաբարձր գինը 1 քառակուսի մետրի դիմաց գրանցվել է Ծաղկաձորում (292 500 դրամ), իսկ ամենացածր' Դաստակերտում և Շամլուղում (8 հազար դրամ): ($1 – 405,52 դրամ)։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться