Դեռ 2014-ին, երեք տարի առաջ, նկատելի դարձան Ռուսաստանից Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների հետագա անկման առաջին նշանները։ Տարեկան կտրվածքով կրճատումը հարաբերականորեն փոքր էր ՝ «ընդամենը» երկու տասնյակ միլիոն դոլար։ Հասկանալի է, որ Ռուսաստանից մեկուկես միլիարդ դրամական փոխանցումների ֆոնին դա չնչին մեծություն էր։
Սակայն հետագայում, 2015-ին, Ռուսաստանից գումարների ներհոսքը կրճատվեց արդեն մեկուկես անգամ։ Այդ գործընթացը, արդեն նվազ կտրուկ, շարունակվեց անցած տարի։ Հիմնական պատճառը դոլարի հանդեպ ռուբլու թուլացումն էր։ Ըստ էության, համեմատությունները կարելի էր անել ռեկորդային 2013-ի հետ։ Սակայն որպես բազա 2014-ի ընտրությունն ունի իր իմաստը, որի մասին կպատմենք ավելի ուշ։
Նախ նշենք, որ անցած տարվանից ԿԲ-ն այլեւս հրապարակումներում չի առանձնացնում ոչ կոմերցիոն փոխանցումները։ Այդ որոշումը պայմանավորված էր փոխանցման նպատակների մասին ուղարկողներից ստացվող տեղեկությունների սուբյեկտիվությամբ։ Դրա համար էլ նկատի ունենանք, որ գումարային փոխանցումներում կան նաեւ կոմերցիոն նպատակներով փոխանցումներ։ Ասենք ծառայությունների վճարման, ապրանքների գնման կամ անշարժ գույքի ձեռքբերման համար։ Բայց ճնշող մասն այնուամենայնիվ Հայաստանի բնակիչներին ուղարկվող դրամական օգնությունն է։
Եվ այսպես, դոլարային փոխանցումները ռուբլու վերածելիս՝ բավականին հետաքրքիր դետալ է բացահայտվում։ Պարզվում է, Ռուսաստանից 2014-ին ու 2016-ին արված դրամական փոխանցումների տարեկան գումարները համընկնում են ընդհուպ մինչեւ տասնորդական նիշի ճշգրտությամբ՝ ուղիղ 59․1 մլրդ ռուբլի (ամիսների կտրվածքով տե՛ս երկրորդ գրաֆիկը)։ Հաշվարկը կատարվել է Ռուսաստանում ԱՄՆ դոլարի միջին անվանական փոխարժեքով, տարվա յուրաքանչյուր ամսվա համար։ Հասկանալի է, որ իրական ցուցանիշը կարող է տարբերվել հաշվարկայինից։ Բայց կարեւոր է այն, որ փոխանցումների սկզբնական գումարը (այսինքն ռուբլով) երկու տարում գրեթե անփոփոխ է մնացել։
Սմբատ Գրիգորյան
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться