Երևանից մինչև «Զվարթնոց» օդանավակայան գնացող երկաթուղային ճյուղի կառուցման ՏՏՀ–ն պատրաստ կլինի երկու ամսից

Երևանից մինչև «Զվարթնոց» օդանավակայան գնացող երկաթուղային ճյուղի կառուցման ՏՏՀ–ն պատրաստ կլինի երկու ամսից«Չարբախ» երկաթուղային կայարանից մինչև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան գնացող ճյուղի կառուցման նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը (ՏՏՀ) կմշակվի երկու ամսվա ընթացքում, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

«Մենք օդանավակայանի հետ փոխգործակցությամբ աշխատում ենք ՏՏՀ–ի մշակման իրականացնողի ընտրության ուղղությամբ, և մոտավորապես երկու ամսից կստանանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը։ Դեռ մեզ բավական դժվար է ասել' որքանով է այդ նախագիծը տնտեսապես նպատակահարմար մեզ' որպես ներդրողի համար»,– ասաց նա։

Ըստ Ռեբեցի' արդեն աշխատանքային փաստաթղթեր են մշակվել, ինչը հստակ որոշում է տեղանքի երկարությունը, դրա արժեքը։

«Կառուցել կարելի է, սակայն եթե խոսենք բիզնեսի մասին, պետք է պատասխանել այն հարցին, թե ո՞րը կլինի արդյունքը ներդրողների համար և ո՞վ է շահագրգռված կառուցման հարցում։ Մենք պատրաստ ենք մեզ տեսնել որպես նախագծի մասնակից, սակայն պետք է որոշել այդ նախագծի վերադարձելիությունը, բեռնատար բազան և այդ ուղղությամբ ուղևորների փոխադրումների ծավալները»,– նշեց նա։

ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց, որ ընդհանուր առմամբ ընկերությունը շահագրգռված է նախագծին մասնակցության հարցում, քանի որ օդանավակայանի շրջանը Ազատ տնտեսական գոտի է, ինչը արտադրական տարածքների ձևավորման համար ներդրողներ ներգրավելու գործոն է։

«Այն ձեռնարկությունները, որոնք ստեղծվելու են այնտեղ, բեռնատար բազայի գեներատորներ կլինեն, այդ թվում' երկաթուղային տրանսպորտով փոխադրումների համար։ Նրանք նաև բեռների որևէ նոմենկլատուրայի սպառողը կլինեն»,– ընդգծեց նա։

Ռեբեցը տեղեկացրեց նաև, որ տվյալ պահին ՀԿԵ–ն բանակցություններ է վարում օդանավակայանի ղեկավարության, տրանսպորտի նախարարության հետ' փորձելով գնահատել բեռնափոխադրումների ծավալները և նախագծի իրականացման տնտեսական նպատակահարմարությունը։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին
Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն