Lydian Armeniа–ն Ամերիաբանկից ստացած 24 մլն դոլարը կուղղի Ամուլսարի ծրագրի իրականացմանը

25 նոյեմբերի 2016 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Lydian International բրիտանական ընկերության «դուստրը»` Lydian Armenia–ն, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի գրավով ապահովված վարկային պայմանագիր Ամուլսարի ծրագրում ներդնելու համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, վարկը կօգտագործվի Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով:

Ամուլսարում շինարարությունը սկսվել է այս տարի, ոսկու արդյունահանումը ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում:

«Ուրախ ենք Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման այս հատվածն Ամերիաբանկի հետ իրականացնելու համար: Լիդիանն այժմ իրականացնում է 50 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման հատվածը, որի արդյունքում ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 420 մլն ԱՄՆ դոլարի», – ասել է Lydian International–ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը։

Նրա խոսքով, Ամերիաբակը Հայաստանի խոշորագույն բանկն է, և այն կլինի երկրում ամենակարևոր գործընկեներից մեկը։

Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանն իր հերթին հույս է հայտնել, որ բանկն ակնկալում է երկարատև և արդյունավետ համագործակցություն Lydian–ի թիմի հետ։

 «Ամերիաբանկն ուրախ է աջակցելու Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի այս խոստումնալից ծրագրին, որը երկրի հանքարդյունաբերության և տնտեսության համար զգալի խթանիչ գործոն է դառնալու», – նշել է նա։

Ամերիաբանկի կողմից վարկը տրամադրվելու է մի քանի տրանշով, առաջին 10 միլիոն ԱՄՆ դոլարի տրանշն ակնկալվում է ստանալ արդեն 2016 թ. դեկտեմբերին:

 Lydian–ի ֆինանսական խորհրդատուի դերում հանդես է գալիս Endeavour Financial ընկերությունը։ 

Ամուլսարի ծրագիրն առաջին հանքարդյունաբերական նախագիծն է Հայաստանում, որի շրջանակում, Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափորոշիչներին համաձայն, իրականացվել է բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատաում։ 

Այս ծրագիրը Հայաստանում իրականացվող խոշորագույն միջազգային ներդրումային ծրագրերից է։ Շինարարության առավել ակտիվ փուլում ներգրավված կլինի 1300 մարդ։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն