Մշակույթի նախարարությունը հաշվետու է եղել եկամուտների և պետբյուջե փոխանցած հարկերի մասին

Մշակույթի նախարարությունը հաշվետու է եղել եկամուտների և պետբյուջե փոխանցած հարկերի մասինԴեկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության հերթական նիստում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հաշվետվություն է ներկայացրել նախարարության աշխատանքի մասին 2012թ. 9 ամսվա ընթացքում, համեմատական ացկացնելով 2011թ. նույն ժամանակահատվածի հետ և ներկայացնելով ոլորտի հեռանկարները:

Ըստ նախարարի, պետկառույցի վարույթում գտնվող ոչ առևտրային հաստատություններից ստացված եկամուտը մշակույթի ոլորտում ծառայությունների տրամադրման արդյունքում ավելացել է 55,5 մլն դրամով կամ 11,2 տոկոսով: Ըստ նրա, այլ եկամուտների ծավալն աճել է 17,5 մլն դրամով կամ 15,1 տոկոսով: «Այդպիսով, ընդհանուր եկամուտները ծառայությունների տրամադրումից մշակույթի ոլորտում 2012թ. 9 ամսում 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են մոտ 73 մլն դրամով կամ 11,9 տոկոսով»,-ասել է նա:

Նախարարը հավելել է, որ չորրորդ եռամսյակի արդյունքներով ակնկալվում է ընդհանուր եկամուտի աճ 338 800 դրամով, իսկ տարեկան կատարողականի ցուցանիշը կգերակատարվի 15,45 տոկոսով:

2012թ. 9 ամիսների տվյալնելով ոլորտում աշխատում է 5 765 մարդ՝ 2011թ. նույն ժամանակահատվածի 5 649 ցուցանիշի դիմաց: Միջին աշխատավարձը հաշվետու շրջանում կազմել է 64 579 դրամ 2011թ. նույն ժամանակահատվածի 64 525 դրամի դիմաց:

Ինչ վերաբերում է հարկային մուտքերին, ապա ըստ ծրագրի, դրանք պետք է կազմեն՝ եկամտահարկի գծով՝ շուրջ 298 մլն դրամ, շահութահարկի գծով՝ 27 մլն դրամ, ԱԱՀ՝ 87 մլն դրամ, պարտադիր սոցվճարումների գծով՝ շուրջ 997 մլն դրամ:

Մշակույթի ոլորտի գերակայությունների թվում Հասմիկ Պողոսյանը նշել է էլեկտրոնային տոմսերի ներմուծումը:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն