
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Համաձայն օրակարգի' խորհուրդը հաստատել է հիմնադրամի նոր կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչպես նաև 2013 թ. բյուջեն: Նշվել է, որ հաջորդ տարի ավելանալու են սոցիալական ուղղվածության ծրագրերը, այդ թվում նաև' հաշմանդամություն ունեցող և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող մարդկանց համար։
Վարչապետ Սարգսյանը կարևորել է ՀՀ կառավարության հետ համատեղ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի (60 միլիոն դրամ) շարունակական իրականացումը. «Խոսքն այն մասին է, որ ուսանողները, սահմանված օբյեկտիվ չափանիշներով, իրենց շարքերից ընտրում են ֆինանսական աջակցության կարիք ունեցողներին, և հիմնադրամն օգնում է նրանց' վճարել ուսման վարձը»
Հաշվի առնելով ծրագրի արդյունավետ ընթացքը' վարչապետն առաջարկել է 2013թ.–ի բյուջեով ևս ֆինանսական միջոցներ նախատեսել սոցիալապես անապահով կամ բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին աջակցելու համար:
Կառավարությունը նույնպես օժանդակում է այս ծրագրին' պետական բյուջեից հատկացնելով գումարի մի մասը:
Վարչապետը կարևորել է նաև երիտասարդների համար իրականացվող ծրագրերը, որովհետև մշտապես հարց է հնչում' ինչպե՞ս կարող են երիտասարդական կազմակերպությունները դիմել հիմնադրամին, դառնալ շահառու և մասնակցել դրանց:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է լինի թափանցիկ: «Հասարակական և երիտասարդական կազմակերպությունները պետք է վստահ լինեն, որ ազատ մրցակցային պայմաններում կարող են դառնալ շահառու և մասնակցել ծրագրերի իրականացմանը»,– ասել է վարչապետը:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների հետ համատեղ 40 միլիոն դրամի սահմանում աջակցություն կցուցաբերվի նաև սիրիահայ ուսանողներին:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է հիմնադրամի գործադիր տնօրենին' ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրել 2013 թ. բոլոր ծրագրերի, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների' ծրագրերին մասնակցելու և ֆինանսավորում ստանալու հնարավորությունների վերաբերյալ:
Մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհրդի հավանությանն են արժանացել հիմնադրամի կողմից հատկացվող դրամաշնորհների կարգերի, աշխատանքային ներքին կարգապահական կանոնների, ինչպես նաև կազմակերպվող և աջակցող ծրագրերի մշտադիտարկման ու գնահատման կարգերը: «Մենք հաստատում ենք ձեր գործունեությանը վերաբերող կարգեր, որպեսզի այն լինի հրապարակային և վերահսկելի»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Նիստում ընտրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2012թ.–ի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող կազմակերպությունը:
Աղբյուրը՝ www.arka.am
Լուսանկարը՝ www.arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться