Նախորդ տարվա համեմատ 2012-ի 4-րդ եռամսյակում հայ սպառողները բիզնեսին սկսել են 0,2 տոկոսով ավելի վստահել

21 դեկտեմբերի 2012 | Մարքեթինգ | Цитата

Նախորդ տարվա համեմատ 2012-ի 4-րդ եռամսյակում հայ սպառողները բիզնեսին սկսել են 0,2 տոկոսով ավելի վստահել2012-ի 4-րդ եռամսյակում տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճել է (107.1%)' պայմանավորված բոլոր ճյուղերի գնահատականներով՝ բացառությամբ արդյունաբերության: Համաձայն ՀՀ ԿԲ մամուլի հաղորդագրության, ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է շինարարության ոլորտում (113.3%)', որտեղ ՏԱԻ աճը պայմանավորված է սպասման ենթաինդեքսի արժեքով: Աճել են ՏԱԻ թե՛ նախորդ եռամսյակի, թե՛ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ սպասման ենթաինդեքսները (համապատասխանաբար՝ 109.0% և 111.3%)՝ պայմանավորված բոլոր ոլորտներով՝ բացառությամբ արդյունաբերության:

2012-ի 4-րդ եռամսյակում գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ փոքր-ինչ նվազել է' կազմելով 98.3%՝ պայմանավորված հատկապես շինարարության և ծառայությունների ոլորտների գնահատականներով: Միջավայրի բարելավում է նկատվել առևտրի ոլորտում (101.9%), ընդ որում այն ուղեկցվել է տնտեսական ակտիվության աճով (110.9%): Նվազել են ԳՄԻ թե՛ փաստացի, թե՛ սպասման ենթաինդեքսները (97.6% և 98.8%,): Սպառողների վսատահությունը 2012թ. չորրորդ եռամսյակում ցուցաբերել է աճի միտում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճելով 0.2%: Սպառողների վստահության աճը պայմանավորվել է ապագա պայմանների նկատմամբ սպառողների սպասումների 1.3% աճով: Ընթացիկ պայմանների ենթաինդեքսը նվազել է 1.1%:

Նախորդ եռամսյակի նկատմամբ սպառողների վստահության ինդեքսը նվազել է 4.6%-ով՝ պայմանավորված ընթացիկ պայմանների ինդեքսի 3.0% և ապագա պայմանների ինդեքսի 5.9% նվազումներով:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն