Սերժ Սարգսյանն ու Ալեքսեյ Միլլերը քննարկել են գազի գնի նվազեցման հարցը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների և միջպետական փոխգործակցության կարևոր բաղադրիչ համարվող էներգետիկայի, մասնավորապես՝ գազաէներգետիկ ոլորտի հետ կապված հարցեր, որոնք, ըստ ՀՀ նախագահի, ՌԴ մախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ պարբերական հանդիպումների ժամանակ քննարկվող կարևոր օրակարգային հարցերից են:

Համակարծիք լինելով, որ Հայաստանի անդամակցումը միասնական տնտեսական տարածքին՝ Եվրասիական տնտեսական միությանը, նոր հեռանկար է բացում փոխշահավետ համագործակցության և տնտեսությունների մրցունակության բարձրացման համար, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտում, ՀՀ նախագահը և «Գազպրոմ» ընկերության նախագահն այդ համատեքստում անդրադարձել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գնագոյացման, մասնավորապես՝ գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին:

Հանդիպմանը Ալեքսեյ Միլլերը ՀՀ նախագահին ներկայացրել է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությունը, ներդրումները, առաջիկա ծրագրերը, որոնցում, նրա հավաստմամբ, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն