Հայաստանը և Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստորագրեն նոր համաձայնագիր: Այն կստորագրվի Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի ղեկավարի Սյունիքի մարզ կատարելիք այցի ժամանակ: Այդ մասին ասել է Իրանի գյուղատնտեսության նախարարության Արևելյան Ադրբեջան նահանգի հարցերով վարչության ղեկավար Մասուդ Մոհամմադիանը, հինգշաբթի օրը հաղորդել է IRNA տեղեկատվական գործակալությունը:
Նոր համաձայնագրի համապատասխան' Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից հինգ հազար գլուխ տավարի համար, ասել է Մոհամմադիանը:
«Ըստ համաձայնագրի, արոտավայրը վարձով տրամադրելու դիմաց Հայաստան կառաքվի գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվել է այդ նահանգում»,- ասել է Մոհամմադիանը:
Նրա խոսքով, Իրանը Հայաստանում կկառուցի մսամթերքի կոմբինատ և անասնակերի արտադրության կենտրոն Սիսիանի շրջանում, որտեղ իրանցի և հայ գործարարները կզբաղվեն համատեղ գործունեությամբ:
Աղբյուրը՝ www.panarmenian.net
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться