• Armenianeconomy.com

Արծվիկ Մինասյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ եւ լիազոր դեսպան ին:

Ողջունելով հյուրին` բնապահպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանի հետ ունեցած իր արդյունավետ աշխատանքի նախորդ փորձն լուրջ նախադրյալ է նաեւ բնապահպանական ոլորտում համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար` ի շահ երկու բարեկամական պետությունների:

Դեսպան Սաջադին շնորհավորել է Արծվիկ Մինասյանին ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ, ծանոթ լինելով գործադիրում նրա նախորդ գործունեությանը, համոզմունք հայտնել, որ նոր պաշտոնում եւս նույն արդյունավետությամբ կաշխատի: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանն հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում զգալի տեղ պետք է հատկացնել բնապահպանական հարցերի շուրջ համագործակցության ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար` ՀՀ բնապահպանության նախարարը հավաստիացրել է, որ հետագա համագործակցությունը  բնապահպանության կոնկրետ ուղղություններով կտա շոշափելի արդյունքներ:

Կողմերը քննարկել են էկոտուրիզմին, երկրների տնտեսություններում էկոլոգիապես մաքուր, նվազագույն արտանետումներով տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության, երիտասարդ մասնագետների միջեւ փորձի փոխանակման, ինչպես նաեւ միջազգային հարթակներում ակտիվ համագործակցության եւ միասնական շահերի առաջ մղմանն առնչվող հարցեր:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել է  բնապահպանության ոլորտում երկու երկրների մասնագետների կողմից իրականացվող մոնիթորինգի չափորոշիչների համադրման, էկոտեղեկատվության փոխանակման, երկու երկրների մասնագետների կողմից իրականացվող դիտարկումների համատեղ իրականացման հարցերին:

Շեշտելով, որ էկոլոգիական պահանջների պահպանությունը տարածաշրջանի բոլոր երկրների պարտավորությունն է` Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն է հայտնել նման հանդիպումներ հաճախ կազմակերպել եւ նոր թափ հաղորդել բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանը:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը• Երկու շաբաթով կսահմանափակեն ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև• Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ• Հայ և բելառուս գործարարները քննարկել են գործակցության հեռանկարները• Սևան ազգային պարկի տարածքում հանդիսավոր բացվել է հայ-բելառուսական բարեկամության անտառը• Հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցությանը նոր թափ կհաղորդվի․ կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը• Տիգրան Խաչատրյանը և ԻԻՀ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական օրակարգի առաջնահերթ հարցերը• Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ• Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժոնաթան Լաքոտին. օրակարգում ֆրանսիական նոր բիզնես նախագծերն են
Տնտեսություն
• Աշխատաժողով Ծաղկաձորում• Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները• Հայաստան–ԵՄ համաձայնագիրը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կոմիտեի կողմից• ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները• ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Экономические новости Армении