«Գազպրոմ Արմենիայի» առաջ Երեւանի ՋԷԿ–ի պարտքը կմարվի տեղական նշանակության գազատարներով. նախարար

06 հոկտեմբերի 2016 | Էներգետիկա | Цитата

«Գազպրոմ Արմենիայի» առաջ Երեւանի ՋԷԿ–ի պարտքը կմարվի տեղական նշանակության գազատարների միջոցով։ Այս մասին հոկտեմբերի 5-ին՝ Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում, ասել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին։

Նախարարի խոսքով՝ հուլիսին Երեւանի ՋԷԿ–ը գազի համար 52.3 մլն դոլարի պարտք ուներ կուտակած, որոնցից 17.3 մլն դոլարն արդեն մարել է։ Կառավարությունը երբեք չի դիտարկել Երեւանի ՋԷԿ–ը վաճառելու հարցը եւ տեսանելի ապագայում չի պլանավորում։ Պարտքը կմարվի գույքով, եւ խոսքը կայանի  համալիրի մասին չէ, այլ գազատարների, որոնք պայմանականորեն գտնվում են հաշվեկշռում։

Դրանք գազատարներն են, որոնք կառուցվել են կամ վերանորոգվել 1990-ական թվականների կեսերին ԵՄ TACIS–ի եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային ֆոնդի՝ IFAD–ի ծրագրերի միջոցներով։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն