Բարձր ջերմաստիճանի պատճառով խաղողի այգիներում օիդիում հիվանդության տարածման վտանգ կա

09 օգոստոսի 2016 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որեւէ պատրաստուկով: Բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացնել վաղ առավոտյան եւ երեկոյան  ժամերին:

Հնարավորության սահմաններում ավելացնել ջրումները եւ դրանց նորմաները։ Ապահովել բույսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է տրվում ջրումները հիմնականում կատարել երեկոյան եւ գիշերային ժամերին։

Բանջարանոցներում, պտղատու եւ խաղողի այգիներում մշակության ու բերքահավաքի աշխատանքներն իրականացնել առավոտյան եւ երեկոյան ժամերին: Հավաքած բերքը պահպանել ստվերում:

Օրվա ընթացքում աշխատանքներ կատարելիս արեւի ուղիղ ճառագայթների ազդեցությունը նվազեցնելու նպատակով օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ (գլխարկներ, գլխաշորեր):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մարզերում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:


armtimes.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն