Պռոշյանի կոնյակի գործարանը խաղողագործներին 303 միլիոն դրամ է պարտք

08 օգոստոսի 2016 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Պռոշյանի կոնյակի գործարանը նախորդ տարի գյուղացիների մթերած խաղողի դիմաց վճարումները դեռ ամբողջությամբ չի կատարել: Արմավիրի մարզի խաղողագործները Armtimes.com-ին տեղեկացրեցին, որ գործարանը դեռ իրենց գումար է պարտք, սակայն չցանկացան իրենց անունները հրապարակվի՝ մտավախություն ունենալով, որ գործարանն այլեւս իրենցից խաղաղ չի ընդունի:

Մեզ հետ զրույցում, գործարանի հաշվապահությունից պարզաբանեցին, որ նախորդ տարի ընդունել են 3 միլիարդ 387 միլիոն դրամի խաղող, իսկ վճարումները պարտավորվել են իրականացնել մեկ տարվա ընթացքում՝ վերջնաժամկետ սահմանելով 2016 թվականի նոյեմբերի 16-ը: Պարզվում է՝ այս գումարի մեծ մասը վճարվել է եւ մնացել է ընդամենը 303 միլիոն դրամ, որն էլ մաս-մաս վճարվում է: Գործարանն Արագածոտնի մարզի խաղողագործներին պարտք է 29.8 միլիոն դրամ, Արարատի մարզի՝ 136.4 միլիոն, Արմավիրի՝ 112.1 միլիոն, իսկ Վայոց Ձորի խաղաղագործներին՝ 25 միլիոն դրամ:

armtimes.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն