Հյութերն ու գարեջուրը պետք է դրոշմավորվեն

19 դեկտեմբերի 2012 | | Цитата

Հյութերն ու գարեջուրը պետք է դրոշմավորվենՀյութերը, գարեջուրը եւ ջրերը պետք է պարտադիր ունենան դրոշմապիտակներ: ՀՀ Ազգային Ժողովը դեկտեմբերի 18-ին շարունակեց քննարկել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ ներկայում պարտադիր դրոշմավորման են ենթակա միայն ենթաակցիզային ապրանքները: Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի՝ բոլոր փաթեթավորված եւ տարայավորված ապրանքները պետք է փուլ առ փուլ դրոշմավորվեն (պատգամավորներն, օրինակ, առաջարկում էին այս փուլում պարտադիր դրոշմավորել կաթնամթերքն ու պաղպաղակը):

Նշենք, որ դրոշմապիտակի վրա պետք է պարտադիր նշվեն ապրանքի համառոտ անվանումը, սերիան եւ հերթական համարը, ինչը հնարավորություն կտա նույնականացնել այդ ապրանքն արտադրողին կամ ներմուծողին:

Ըստ Ս. Կարայանի՝ դրոշմավորման համար կատարվող ծախսերը կփոխհատուցվեն հարկային պարտավորությունների հաշվին:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն