Ինչու էլեկտրաէներգիայի սակագինը 2.5 դրամից ավելի շատ չէժանացավ

27 հունիսի 2016 | ՀԱԳՄ լուրեր, Էներգետիկա | Цитата

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվում կամ իջեցվում է տվյալ տարվա գործոնները հաշվի առնելով: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի աշխատակազմի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:

«Անցած տարվա գործոնները բերում էին 6.93 դրամ բարձրացման անհրաժեշտության, այդ թվում ասեցինք, որ այնտեղ կար մոտ 5 դրամ միանվագ բարձրացման խնդիր դրված Հայաստանի էլեկտրական ցանցերի գոյացած վնասի փոխհատուցման, ընկերության առողջացման խնդիրը: Այդ միանվագ ծախսն այս տարի միանշանակ դուրս է եկել: Այլ գործոններով էլ պայմանավորված որոշ ընկերություններում խնդիրներ են առաջացել իրենց անհրաժեշտ ծախսերի ավելացման»,- ասաց Գարեգին Բաղրամյանն ու մանրամասնեց, թե ինչու հնարավոր չեղավ էլեկտրաէներգիայի սակագինը 2.5 դրամից ավելի շատ էժանացնել:

«Մենակ ամենամեծ գործոնն ասեմ՝ ատոմակայանը անցած տարվա հաշվարկով 2.4 միլիարդ ժամ էր տալիս, հիմա տալիս է 250 միլիոն կիլովատ ժամով ավելի ցածր, քանի որ կանգնելու է իր 10 տարվա երկարաձգման աշխատանքների համար: 2 ամիս կկանգնի աշնանը, երկու ամիս էլ գարնանը, բայց դա կընկնի այս սակագնային տարվա մեջ»,- ասաց սակագնային քաղաքականության վարչության պետը՝ նշելով, որ ատոմակայանի փոխարեն այլ էլեկտրաէներգիա արտատողներից պետք է ՀԷՑ-ը հոսանք գնի, որն ավելի թանկ է եւ բացասական հետեւանք է ունենալու:

armtimes.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն