«Ժողովուրդ». Ո՞ր երկրներից են զբոսաշրջիկներ այցելում Հայաստան

20 հունիսի 2016 | Զբոսաշրջություն | Цитата

«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստան ժամանած օտարերկրացիներից «զբոսաշրջիկ» որակավորման ենթակա անձանց թիվը կազմել է 252 հազար 500 մարդ: Իբրև զբոսաշրջիկ պաշտոնական վիճակագրությունը դիտարկում է Հայաստան ժամանած բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր մեր երկիր չեն գալիս գումար վաստակելու նպատակով և մեկ տարուց ավել էլ չեն մնում: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արտերկրից եկած զբոսաշրջիկների ընդունել է 58 հյուրանոց, որոնցում ընդհանուր հանգրվանել է 30 հազար 620 օտարերկրացի հյուր:
Ի դեպ, Հայաստան ամենաշատը այցելել են ՌԴ քաղաքացիները՝ մոտ 68 հազար հոգի, մեր երկիր այցելած Իրանի քաղաքացիների թիվը առաջին եռամսյակում կազմել է շուրջ 58 հազար 600 մարդ: ԱՄՆ քաղաքացիների թիվը զբոսաշրջիկների թվակազմում երրորդն է՝ մոտ 27 հազար հոգի: Հարկ է նշել, որ Եվրամիության անդամ երկրներից Հայաստան ժամանածների թիվն ընդհանուր կազմել է 37 հազար հոգի»»,–գրում է թերթը։

www.tert.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն