Խոզի եւ թռչնի մսի արտադրությունը Հայաստանում դեռ խնդիր է. փոխնախարար

16 հունիսի 2016 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն այսօր կարող է պետությանն ամբողջովին ապահովել որոշ մթերքներով, մասնավորապես մրգերով, բանջարեղենով, տավարի, ոչխարի, ձկան մսով եւ կաթնամթերքով։ Սակայն խոզի եւ թռչնամսի ինքնաբավությունը խնդիր է։ Այս մասին Թբիլիսիում կայացած գիտաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ներմուծվող խոզի եւ թռչնի միսն այսօր շատ էժան են, եւ դա դժվարություններ է ստեղծում տեղական արտադրողների համար, որոնց համար դժվար է դիմանալ մրցակցությանը։ Խոզի եւ թռչնամսի տեղական արտադրության զարգացման համար այսօր տարբեր գործիքներ են մշակվում, սակայն այս պահին Հայաստանը դեռ չի կարող ամբողջովին իրեն ապահովել այդ մթերքներով։

Փոխնախարարի խոսքով՝ վերջին 10 տարում Հայաստանում սննդամթերքի ինքնաբավության մակարդակը 10 տոկոսով աճել է, եւ այսօր անհրաժեշտ սննդամթերքի 62 տոկոսն արտադրվում է երկրում։

Նշենք, որ մթերային անվտանգության եւ սննդի հարցերով համաժողովը Թբիլիսիում մեկնարկել է հունիսի 15-ին եւ տեւելու է 2  օր։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն