ՊԵԿ-ն ապօրինի գործունեություն է բացահայտել

18 դեկտեմբերի 2012 | Հարկային-մաքսային | Цитата

Հարկային դաշտից դուրս` ոսկյա իրերի զոդում, առանց դրոշմանիշերի` խմիչքներ և ստվերում գործող գիշերային ակումբՊետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս առանց պետական գրանցման, լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու մի շարք դեպքեր են բացահայտել Երևանում և մարզերում:
Այսպես, բաժնի աշխատակիցները օրերս ոսկերչական ապօրինի գործունեության դեպք են հայտնաբերել Կոտայքի մարզի Քանաքեռ-ավանում, որտեղ Անդրեյ Մանուչարյանը սեփական տան նկուղային հարկում ոսկյա իրեր էր զոդում և փայլեցնում: Օրերս էլ, ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները, հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները պարզել են, որ Երևանում Հարություն Ղամբարյանը հարկային դաշտից դուրս' հիգիենայի պարագաների արտադրությամբ էր զբաղվում, Արման Սարգսյանը' կահույքի, իսկ Ռոբերտ Չեսմեջյանն ամրակների ապօրինի արտադրությամբ:
Մեկ այլ դեպքով էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն առանց ակցիզային դրոշմանիշների' «Գլորիա» տեսակի 450 տուփ սիգարետի և տարբեր տարողությամբ ու ապրանքանիշերով' 300 շիշ գինու և ավելի քան 1000 շիշ կոնյակների վաճառք են կանխել: 

Աղբյուրը՝ www.taxservice.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն