Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ապրիլ ամսին հավաքագրված հարկերն աճել են չեն հակասում ՀՀ-ի հարկային քաղաքականությանը: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Ոչ միայն չի հակասում, այլ նախագահի հայտարարությունը փաստ է: Այն պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ ի պատիվ նաեւ մեր տնտեսվարողների, չենթարկվեցին ամենատարբեր ասեկոսեների եւ կատարեցին իրենց պարտավորությունները: Երկրորդը՝ հարկային մարմինն այդ հարոցով աշխատել է արդյունավետ»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ապրիլ ամիսը Շահութահարկի կանխավճարների վճարման ժամանակահատվածն է եղել:
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն է եղել նաեւ հարվածել մեր տնեսության ակտիվությանը, լիովին ձախողվել է, եւ դրա ապացույցներից մեկն էլ հարկահավաքության ցուցանիշն է:
Արծվիկ Մինասյանը խոսելով հակամենաշնորհային քաղաքականության մասին՝ ասաց, որ պետք է սկսել օրենսդրական վերանայումներից, որը 1 կամ 2 ամսվա խնդիր չէ: Կան նաեւ աշխատանքներ, որպեսզի հավասար մրցակցային դաշտ ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն նաեւ ներկա օրենսդրությամբ:
«Մենաշնորհներ կարող ենք ունենալ… խոսքը գնում է արհեստական մենաշնորհների մասին կամ ներմուծումների անհավասար պայմանների մասին: Այս տիպի երեւույթների վերացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն ենք մշակում»,- նշեց նախարարը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться