ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերեշչագինը, ով համակարգում է նախարարության գործունեությունը Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում, կզբաղվի Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության հարցերով, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այդ հանձնարարությունը Վերեշչագինը ստացել է տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավար Իգոր Սլյունյաևի կողմից' ՀՀ փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ նախարարի հանդիպումից հետո, որտեղ քննարկվել են երկու երկրների միջև միջտարածաշրջանային կապերի և մշակութային փոխանակության զարգացման հարցերը, տեղեկացնում է Տարածաշրջանի նախարարությունը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»' հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»:
«Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավարի (Իգոր Սլյունյաև) հանձնարարությամբ' հայ գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի հետագա մշակմամբ կզբաղվի ՌԴ փոխնախարար Սերգեյ Վերեշչագինը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այժմ ՀՀ մարզերի հետ համագործակցում է ՌԴ 83 սուբյեկտներից ավելի քան 50-ը, որոնց շրջանում են' Մոսկովյան շրջանը, Պետերբուրգը, Հյուսիսային Օսեթիան:
«Անհրաժեշտ է Ռուսաստանի տարածքում հայկական ազգային մշակութային ինքնավարությանն առավել լայնորեն ներգրավել երկկողմանի կապերի զարգացման գործում, ինչպես նաև երկու պետությունների տարածքում ներդրումային և տնտեսական խնդիրների լուծմանտ նաև մոբիլիզացնել համաշխարհային մակարդակի ձեռնարկատերերին, Հայաստանից մեկնածներին»,- տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավար Իգոր Սլյունյաևի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ, որը հնչել է Գևորգյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться