ՀՀ ներդրումային ընկերությունների ակտիվները 3–րդ եռամսյակում ավելացել են 1%–ով` մինչև 22,9 մլրդ դրամ

ՀՀ ներդրումային ընկերությունների ակտիվները 3–րդ եռամսյակում ավելացել են 1%–ով` մինչև 22,9 մլրդ դրամՀայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 3–րդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել են 1%–ով' մինչև 22,9 մլրդ դրամ։

Ինչպես ասվում է 2012 թվականի երկրորդ եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում», ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է 3,7 մլրդ դրամ' առաջին եռամսյակի համեմատ աճելով 16,1 տոկոսով։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Հայաստանի արժեթղթերի շուկայում արժեթղթերի առքուվաճառքի գործարքների ծավալը երրորդ եռամսյակում, երկրորդի համեմատ, աճել է 7,5 տոկոսով' կազմելով 152,4 մլրդ դրամ։

Միաժամանակ կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը երրորդ եռամսյակում կրճատվել է 3 տոկոսով' հասնելով 52 մլրդ դրամի, իսկ բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքների ծավալը կրճատվել է 30,1 տոկոսով' կազմելով 2 մլրդ դրամ։

Պետական պարտատոմսերով գործարքները երրորդ եռամսյակի ընթացքում ավելացել են 15,5 տոկոսով' կազմելով 98,3 մլրդ դրամ։

Հաղորդագրության համաձայն, Հայաստանի արժեթղթերի գործարքների ընդհանուր ծավալում չորրորդ եռամսյակի արդյունքներով շրջանառության առավելագույն մասնաբաժինը բաժին է ընկել պետական պարտատոմսերին' արժեթղթերի ամբողջ շրջանառության 64,5 տոկոսը։ Կորպորատիվ արժեթղթերով գործարքների մասնաբաժինը կազմել է ընդհանուր ծավալի 34,1 տոկոսը, իսկ բաժնետոմսերինը' 1,3 տոկոս։

Սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանի արժեթղթերի շուկայում գործել է ներդրումային ծառայություններ մատուցող 21 բանկ և 9 ներդրումային ընկերություն։ ($1 – 406,60 դրամ է):

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն