Կարտոֆիլի ցեցը լուրջ վնասներ է հասցրել կարտոֆիլի և լոլիկի բերքին

17 դեկտեմբերի 2012 | | Цитата

Կարտոֆիլի ցեցը լուրջ վնասներ է հասցրել կարտոֆիլի և լոլիկի բերքինԿարտոֆիլի և լոլիկի բերքն արդեն երկրորդ տարին է' լուրջ վնաս է կրում կարտոֆիլի ցեցի պատճառով, իսկ Արարատյան դաշտավայրի բնակիչներն արդեն մտածում են այլևս կարտոֆիլ ու լոլիկ չցանելու մասին: Այս մասին դեկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը' միաժամանակ գյուղացիներին կոչ անելով նման սխալ թույլ չտալ: «Եթե Արարատյան դաշտավայրը կարտոֆիլի բերք չտա, ապա խնդիրներ կառաջանան»-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' ասաց փոխնախարարը:

Անվնաս բերք ստանալու համար փոխնախարարը խորհուրդ է տալիս տնկանյութերը, գարնանը ցանքի նախօրյակին, տեղափոխել հարթավայր: Բացի դրանից, վնասատուների դեմ քիմիական, տեխնիկական, մեխանիկական պայքար է հարկավոր, իսկ ջերմատան պայմաններում նախապատվությունը տրվում է պայքարի կենսաբանական միջոցների իրականացմանը: «Ջերմատներում պետք է լուսային թակարդներ կիրառել, որոնք գրավում են արուներին»,-ընդգծեց Պետրոսյանը: Նա նշեց նաև, որ այն գյուղերում, որտեղ բերքը հավաքվել է օգոստոսի կեսից հետո, բերքի կեսից ավելին վնասվել է: Ուստի խորհուրդ տվեց վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը ժամանակին կատարել, որպեսզի առողջ բերք լինի:

Փոխնախարարը կարևորեց նաև հանրապետություն ներկրվող սերմի վրա հսկողության ավելացումը' այդ կերպ վարակի ներմուծումը կանխելու համար: Տարածված լուրերը' թե բանջարեղենի վարակը «ներմուծվել» է Թուրքիայից, Պետրոսյանը չհաստատեց: «Թե որտեղից կարող է թափանցած լինել, այդ մասին չունեմ փաստեր. լոլիկ ներմուծվում է Իրանից, Հունաստանից, իսկ այդ երկրներում չի նշվում Թուրքիայի անունը»,-ասաց նա:

Գառնիկ Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ լոլիկի արտադրության ծավալներն այս տարի կազմել են մոտ 280 հազար տոննա, որը նախորդ տարվա ցուցանիշից կրկնակի անգամ ավելի է, իսկ կարտոֆիլինը նախորդ տարվա բերքից մոտ 60-70 հազար տոննայով ավելի է: 

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն