Շահումյանի հանքավայրի նոր ռուսաստանցի սեփականատերն այն կշարունակի շահագործել ստորգետնյա ռեժիմով

30 մարտի 2016 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը կշարունակի շահագործվել նախկին՝ ստորգետնյա ռեժիմով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ռուսական Polymetal հոլդինգի մամուլի ծառայությունը: Այն վերջերս կանադական Dundee Precious Metals (DPM) ընկերությունից գնել է հանքավայրի շահագործման լիցենզիան:

Նշենք, որ DPM-ը հանքավայրը գնել է 2006 թվականին, իսկ 2007-ին սկսել է ուսումնասիրել հանքավայրը բաց ռեժիմով շահագործելու հնարավորությունը: 2007 թվականին ընկերությունը սկսել է հետազոտական հորատում կատարել, որը ֆինանսական ճգնաժամի պատճառով 2008 թվականի հոկտեմբերին դադարեցրել է, իսկ 2010-2011 թվականներին՝ վերսկսել:

«Փակ ռեժիմից շահագործման բաց ռեժիմի անցում չի ծրագրվում»,- հայտարարեցին Polymetal-ում:

Մոտ ապագայում Polymetal-ը չի ծրագրում նաեւ հանքում նոր հետազոտություն իրականացնել: «Որոշում կայացնելու համար հարկավոր է մանրամասն վերլուծել երկրաբանական իրավիճակը եւ նախորդների աշխատանքի արդյունքները: Դրա համար ժամանակ է պետք»,- նշեցին ընկերությունում:

Նոր սեփականատերերը ցանկանում են պահպանել նախկին խտանյութերի՝ ոսկու-պղնձի եւ ցինկի արտադրությունը: Կապարի խտանյութ արտադրելու ծրագրեր չկան:

Նախկինում DPM-ը ծրագրում էր սկսել կապարի խտանյութ արտադրել՝ հաշվի առնելով հանքում կապարի պարունակությունը, որը հայտվում էր նաեւ ոսկու-պղնձի խտանյութում, ինչը դժվարացնում էր դրա վերամշակումը:

Հանքի նոր կառավարչին են անցել նաեւ խտանյութերի մատակարարման DPM-ի միջազգային պայմանագրերը: «Այս տարի չենք փոխի իրացման սխեման եւ կկատարենք բոլոր գործող պայմանագրերը»,- նշեցին Polymetal-ում:

Ընկերությունում նախընտրեցին չխոսել հանքարդյունահանման, խտանյութի արտադրության 2016 թվականի ծրագրերի մասին:

Նշենք, որ Dundee Precious Metals-ի տվյալներով, 2015 թվականին ընկերությունը Շահումյանի հանքավայրում 411 հազար տոննա հանքաքար է վերամշակել: Արտադրված խտանյութերում ոսկու պարունակությունը կազմել է 24.8 հազար ունցիա, արծաթինը՝ 461.2 մլն, պղնձինը՝ 2.7 մլն ֆունտ (շուրջ 1.225 տոննա), ցինկինը՝ 11.9 մլն ֆունտ (գրեթե 5.400 տոննա):

Ընկերության ներկայացուցիչների կարծիքով, նախկին սեփականատերերը հարստացուցիչ ֆաբրիկան շատ լավ վիճակում են պահել: «Նախորդ տերերը Կապանի արդիականացման համար զգալի ներդրումներ են կատարել: Ֆաբրիկան շատ ժամանակակից եւ լավ վիճակում է, հզորությունները՝ շատ ճկուն: Կարծում ենք՝ գոյություն ունեցող սարքավորումներում փոփոխություններ կատարելու կարիք չկա, բայց եթե անգամ կարիք լինի, ապա շատ աննշան»,- հայտարարեցին Polymetal-ի մամուլի ծառայությունում:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին կանադական Dundee Precious Metals ընկերությունը հայտարարեց Կապանի Շահումյանի հանքավայրի շահագործման իրավունքը ռուսական Polymetal International Plc ընկերությանը վաճառելու համաձայնագիր կնքելու մասին: Գործարքի արժեքը 25 մլն դոլար է:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն