• Armenianeconomy.com

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Մայքրոսոֆթին նոր որակի ինտերնետ է տրամադրել

17 դեկտեմբերի 2012 | Տեղեկատվական տեխնոլոգիաներ | Цитата

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Մայքրոսոֆթին նոր որակի ինտերնետ է տրամադրելՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության հիմնադրած Տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիային տրամադրել է օպտիկա-մանրաթելային տեխնոլոգիաների հիման վրա գործող 10 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի կապուղի և Wi-Fi տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիության երեք կետ' ակադեմիայի տարածքում անլար ցանցից օգտվելու նպատակով: Ինչպես տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության լրատվական ծառայությունից' ակադեմիային աջակցելու որոշումը պայմանավորված է նորարարական կենտրոններին սատարելու և ուսանողներին ՏՏ ու հարակից ոլորտներում համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն առաջարկելու վճռականությամբ:

«Մենք սատարում ենք որակյալ կրթություն ստանալու և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի հասնելու երիտասարդության ձգտումը'երկրի զարգացմանը նպաստելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանի բուհական կրթությանը, որպեսզի տաղանդավոր երիտասարդների համար հայրենիքում արժանապատիվ ապրելու և արարելու ավելի մեծ հնարավորություններ երաշխավորվեն: Մենք ապրում ենք աշխատուժի ազատ տեղաշարժի դարաշրջանում, և որակյալ մասնագետների համար Հայաստանը գրավիչ դարձնելու միակ միջոցը ուսման, զարգացման և մրցունակ աշխատավարձ երաշխավորող միջավայրի ստեղծումն է: Սա է Հայաստանում «Մայքրոսոֆթ»-ի հետ մեր համագործակցության նպատակը», - նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Մայքրոսոֆթ»-ի ակադեմիայի ստեղծման նպատակը մասնագիտական դասընթացների կազմակերպումն է, հատուկ քննությունների անցկացումը և լավագույններին' «Մայքրոսֆթ»-ի կողմից հավաստագրված մասնագետի կարգավիճակի շնորհումը: ՏՏ ակադեմիան կնպաստի համալսարանում LIVE@EDU համակարգի ներդրմանը նաև: «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն' ուսումնական հաստատությունը արտոնյալ պայմաններով կստանա «Մայքրոսոֆթ»-ի ծրագրային ապահովում և այլ ծառայություններ: Ակադեմիային կից կստեղծվի փորձարարական լաբորատորիա, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան իրականացնելու իրենց մտահղացումները: Ակնկալվում է, որ ՏՏ ակադեմիայի շնորհիվ կամրապնդվի բուհի և շուկայում ներկայացված ձեռնարկությունների միջև կապը, ինչն իր հերթին Հայաստանում ապրող երիտասարդության համար նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռի:

Աղբյուրը՝ www.panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Հայկական տեխնոընկերությունները՝ ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին• Հայկ Չոբանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար• 17-րդ միջոցառման շրջանակներում 61 ընկերություն դրամաշնորհ կստանան• ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա տարիներին առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի• Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան• Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին• «IT-Планета 2020/21» օլիմպիադայի մասնակիցների գրանցումը սկսված է• «Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում փետրվարի 17-ից 18-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդեսը• IT ոլորտի շվեդական խոշոր ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ստեղծել 1000-ից ավելի աշխատատեղ. նախարար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն