Ընթացիկ տարում«ռուսական» դրամական փոխանցումների հետ կապված խնդիրը հազիվ թե լուծվի:
Հայտնի է, որ դրամական փոխանցումների կրճատումն անցյալ տարի ազդել է հանրապետության բնակչության գնողունակության վրա: Ընթացիկ տարվա հունվարը նույնպես բացառություն չէր: Հունվարին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր գումարը երկու տարվա ընթացքում կրճատվել է 2.7 անգամ (պատկերը՝ ներկայացված առաջին գրաֆիկում):
Հայաստանի Կենտրոնական բանկի հետազոտության համաձայն, դրամական փոխանցումներ ստացողները գումարի մեծ մասը ծախսում են ընթացիկ կարիքների համար, եւ միայն չնչին մասն է ուղղվում բանկերում դրվող ավանդներին կամ, ասենք, անշարժ գույքի գնմանը: Չէ՞ որ Ռուսաստանում քրտնաջան աշխատում են հիմնականում անապահով ընտանիքների ներկայացուցիչները (հատկապես՝ գյուղերի): Մեր երկրում ապրանքներին բաժին է ընկնում սպառողական բոլոր ծախսերի 68%-ը: Այդ պատճառով դրամական փոխանցումների եւ մանրածախ առեւտրաշրջանառության դինամիկայի հարաբերակցությունը բավական բարձր է (հունվարին՝ 0.7):
Մոտ հեռանկարում դժվար է Ռուսաստանի տնտեսությունում դրական տեղաշարժեր ակնկալել: Այդ երկրի կառավարության որոշումները ներկայում ուղղված են դաշնային բյուջեի ծախսերի կրճատմանը, ինչպես նաեւ հարկերի հաշվին դրա եկամտային հատվածի ավելացմանը: Նոր հարկեր են սահմանվում, ավելանում է գործողների չափը: Պարզ է, որ այս միջոցները բացասաբար կանդրադառնան ինչպես բիզնեսի, այնպես էլ բնակչության վրա: Հասկանալի է նաեւ, որ աշխատանքային միգրանտների գործերն այս ամենի ֆոնին կվատանան:
Ռուսաստանում շատ բան, այդ թվում՝ դոլարի հանդեպ ռուբլու փոխարժեքը, կախված է նավթի համաշխարհային գներից: Նավթարդյունահանման աճը «սառեցնելու» մասին մի շարք երկրների կողմից ձեռք բերված համաձայնության արդյունքում նավթի գները զգալիորեն բարձրանան: Ասենք՝ նավթի Brent տեսակի գինն այս օրերին տատանվում է մեկ բարելը 40 դոլարի սահմաններում:
Ռուսաստանի բյուջեի կատարման համար նավթի Urals տեսակի՝ նվազագույնը 50 դոլարի չափով գին է անհրաժեշտ: Դա՝ ամբողջ 2016 թվականին: Դրան հասնելու համար տարվա մնացած 9 ամիսներին Urals-ի միջին ամսական գինը պետք է լինի մեկ բարելը 53 դոլարից ոչ պակաս: Սակայն, ամեն ինչից զատ, առկա է նաեւ Իրանի խնդիրը, որը մտադիր է նավթի արդյունահանումը վերականգնել նախկին ծավալներով (այսինքն՝ մինչեւ պատժամիջոցները):
Սմբատ Գրիգորյան
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться