ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Հայաստանում Կանադայի դեսպանատան հետ համատեղ Երևանում կազմակերպել է հայ-կանադական գործարար համաժողով, որը նվիրված է երկու երկրների գործակցության հետագա հնարավորությունների բացահայտմանը:
«Հանքարդյունաբերական ոլորտում ներկայիս իրավիճակը չի բավարարում պետության և հասարակության կողմից ներկայացվող պահանջներին: Մասնավորապես, ծախսերի և եկամուտների վերաբերյալ հանքարդյունաբերական ընկերությունների և պետական հաշվետվության մակարդակը բարելավվման կարիք ունի»,-համաժողովի ընթացքում, ելույթ ունենալով բացման խոսքով, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Նա նշեց, թե այդ նպատակով Համաշխարհային բանկի փորձագետների հետ իրականացնում են աշխատանքներ՝ արդյունահանող արդյունաբերության բանակցության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցելու համար:
«Կառավարության դիրքորոշումն այս հարցում շատ հաստատուն է և հնարավոր ամեն ջանք գործադրելու է հնարավորինս շուտ այդ նպատակին հասնելու համար»,-նշեց Լևոն Յոլյանը:
Նախարարն ասաց, թե կարևորում է համաժողովի անցկացումը և հույս հայտնեց, որ այն կդառնա շահագրգիռ և օգտակար հարթակ քննարկումների համար:
www.tert.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться