Սերգո Կարապետյան. Այս տարվա կարևոր նվաճումներից մեկը մթերումների գործընթացում գրանցված առաջընթացն էր

16 դեկտեմբերի 2012 | | Цитата

Սերգո Կարապետյան. Այս տարվա կարևոր նվաճումներից մեկը մթերումների գործընթացում գրանցված առաջընթացն էրՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստին: Նիստի ժամանակ նախարարը անդրադարձել է անցնող տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերված արդյունքներին, նշել, որ տարին հաջողված ու արդյունավետ էր նաև Արմավիրի մարզի տնտեսությունների համար, որոնք բոլոր առումներով գերազանցել են նախորդ տարվա բնագծերը: Կարևորելով իշխանությունների կողմից ոլորտին հատկացվող ուշադրությունն ու իրականացվող աջակցման ծրագրերը' նախարարը հավաստիացրել է, որ դրանք հաջորդ տարիներին նույնպես շարունակական են լինելու, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Հատուկ անդրադարձ է եղել մթերումների գործընթացին. «Տարիներ շարունակ մենք լուրջ խնդիրներ ենք ունեցել այս ոլորտում: Այս տարվա կարևոր նվաճումներից մեկը մթերումների գործընթացի կարգավորման ուղղությամբ ձեռքբերված առաջընթացն էր: Միայն Արմավիրի մարզում մթերվել է 8 միլիարդ դրամի միրգ ու բանջարեղեն, որից այս պահի դրությամբ չի վճարվել ընդհամենը 210 միլիոն դրամը»,- ասել է նախարարը' նշելով, որ մինչև դեկտեմբերի 20-ը, ինչպես այս, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում չվճարված փոքրածավալ պարտքերը ամբողջությամբ կմարվեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նիստի ժամանակ նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանին է հանձնել դեռևս հոկտեմբեր ամսին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ և ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի ու բեղմնավոր աշխատանքի համար վերջինիս ստացած ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական նվաճումների ոսկե մեդալը:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն