ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հապշտապ չի համարում Էներգետիկայի նախարարի փոփոխության վերաբերյալ կայացված որոշումը:
«Ձեզ համար հապշտապ որոշում էր, ինձ համար հապշտապ չէր»,- այսօր՝ մարտի 1-ին, Էներգետիկայի նախարարությունում, լրագրողներին ասաց վարչապետը՝ չցանկանալով մեկնաբանել, թե ինչով էր պայմանավորված այս որոշումը:
Նշենք, որ Երվանդ Զախարյանն ազատվել է նախարարի պաշտոնից: Նրա փոխարեն փետրվարի 29-ից նշանակվել է Լեւոն Յոլյանը՝ ազատվելով վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնից:
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում ներկայացնում էր նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին:
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться