Անցյալ տարի Երեւանում բնակարաններ եւ առանձնատներ գնողների թիվը էապես պակասել է

16 փետրվարի 2016 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Եթե դիտարկենք Հայաստանում վերջին տարիներին բնակարանային շուկայի հիմնական ինդիկատորները, ապա գներում տարօրինակ «կայունություն» է նկատվում։ Այսպես՝ մայրաքաղաքի վարչական կենտրոնում մեկ քառ/մ-ի գինը արդեն երկար ժամանակ անփոփոխ է։ Իսկ Երեւանի  մյուս շրջաններում եւ հանրապետության մարզերում պաշտոնական տվյալներով սիմվոլիկ աճ է նկատվում։

Բնակարանների հանրապետական ֆոնդում Երեւանի բաժինը կազմում է 52 տոկոս, իսկ ահա առքուվաճառքի գործարքների քանակով այն գերազանցում է 2/3-ը։ Սեփական տների դեպքում այդ ցուցանիշը համապատասխանաբար 13 տոկոսից մի փոքր մեծ եւ մոտ 31 տոկոս է (գրաֆիկ 1 եւ 2)։ Այսինքն՝ մայրաքաղաքում բնակարանների շուկան մարզերից տարբերվում է ավելի մեծ ակտիվությամբ։

Արտաքին տրանսֆերտների նկատելի կրճատումը ազդել է հասարակության զգալի մասի ֆինանսական եկամուտների վրա։ Ինչպե՞ս է այդ փաստն անդրադարձել անշարժ գույքի շուկայի եւ առաջին հերթին բնակարանների վրա։

Նայենք վերջին 6 տարվա ընթացքում բնակարանների եւ առանձնատների առքուվաճառքի գործարքները (գրաֆիկ 3 եւ 4)։ Անցյալ տարի մայրաքաղաքի բնակարանների սպառողական պահանջարկում նկատելի է կտրուկ անկում՝ ի համեմատություն նախանցած տարվա։

Կենսամակարդակի անկումը միշտ չէ հանգեցնում առքուվաճառքի գործարքների կրճատմանը։ Հաճախ ֆինանսական դրությունը բարելավելու ցանկությամբ մարդիկ գիտակցված դիմում են իրենց բնակարանային պայմանների վատթարացման քայլին։ Ասենք՝ տեղափոխվում են ավելի փոքր բնակարան կամ կենտրոնից ծայրամաս։ Լինում է, երբ քաղաքացիները, նվազագույն գնով արագ վաճառելով սեփական բնակարանը, ուրիշ բնակարան են վարձում։ Այնպես որ վերոնշյալ պայմաններում բնակարանի առաջարկը կարող է անգամ աճել։

Այստեղից կարելի է եզրակացնել, որ նշված անկումը ամենայն հավանականությամբ գնողունակ գնորդների քանակի էական կրճատման հետեւանք է։ Այդ գործոնը հաստատել է մայրաքաղաքին անշարժ գույքի գործակալներից մեկը։ Նրա եզրակացությունների համաձայն՝ անցյալ տարի կտրուկ կրճատվել է օտարերկրյա գնորդների թիվը, որոնք հիմնականում մայրաքաղաքում էլիտար բնակարաններ էին գնում։

 

 

 

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն