Վերջին 11 տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 14 անգամ. դեսպան

Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան ՍուխորենկոՎերջին 11 տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 14 անգամ' շուրջ 2 մլն դոլարից հասնելով 35 մլն դոլարի, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:

«Չնայած ապրանքաշրջանառության աճին' Հայաստանի առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Բելառուսին ընդամենը 2 տոկոս է բաժին ընկել: Դա այն թիվը չէ, որը կարող էր այսօր մեզ գոհացնել' հաշվի առնելով այն սերտ հարաբերությունները, որոնք կապում են մեր երկրները»,- ասաց նա:

Ըստ Սուխորենկոյի, հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը խոչընդոտում են մի շարք գործոններ, մասնավորապես' Հայաստանի շրջափակումը, լոգիստիկայի հետ կապված խնդիրը և հայկական շուկայի գերհագեցված լինելը:

«Այնուհանդերձ, մենք վճռական ենք տրամադրված: Բավական մանրակրկիտ վերլուծություն ենք անցկացրել առկա խնդիրների և այն հնարավորությունների վերաբերյալ, որոնք այսօր կարելի է օգտագործել մեր առևտրատնտեսական համագործակցությունն ավելացնելու համար»,- նշեց դեսպանը' ավելացնելով, որ հայ-բելառուսական համագործակցության հեռանկարային ուղղություններն են հանդիսանում Հայաստանում բելառուսական տեխնիկայի լիզինգային մատակարարման կազմակերպումը, ինչպես նաև արդյունաբերական համագործակցությունն ու ոսկերչության ոլորտը։

Հայաստանի և Բելառուսի արտաքին առևտրաշրջանառությունը 2012թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 28,4 մլն դոլար և 60,6 տոկոսով ավելացել է 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում ներմուծումը կազմել է 24,1 մլն դոլար (57,2% աճ), արտահանումը' 4,3 մլն դոլար (82,5% աճ):

Ներկրման մեջ բելառուսական արտահանման մասնաբաժինը 2012թ.-ին կազմել է 0,9 տոկոս, ինչը 0,3 տ.կ.-ով շատ է նախորդ տարվա մակարդակից:

Հայաստան ներմուծած բելառուսական ապրանքների կառուցվածքում 2012թ.-ին գերիշխել են բեռնատար ավտոմեքենաները (16%), անվադողերը (13,4%), տրակտորները (5,2%), կարագը (3,3%), թուղթը և ստվարաթուղթը (3,2%), դեղորայքային միջոցները (3%), սինթետիկ կտորները ( 2,8%), կաշին (2,3%), ֆաներան (2,1%):

Բելառուս արտահանած հայկական ապրանքի կառուցվածքում 2012թ.-ին գերիշխել են թունդ ալկոհոլային խմիչքները (56,1%), նավթամթերքը (4,3%), ապակե տարաները (2,8%), թղթի և ստվարաթղթի արտադրության համար նախատեսված սարքը (2,4%), թղթից և ստվարաթղթից պատրաստված տարաները (2,4%), դեղորայքային միջոցները (2,3%), կոլոիդային վիճակում գտնվող թանկարժեք մետաղները (1,6%), հանքային ջրերը (1,4%):

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն