Հաստատվել է օրենքների ցանկը, որոնք կընդունվեն կամ կփոփոխվեն՝ համաձայն նոր Սահմանադրության

11 փետրվարի 2016 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հաստատվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, տեղակացնում է նախագահի պաշտոնական կայքը։

Այս ցանկում ընդգրկված է 12 օրենք՝ Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, ԱԺ կանոնակարգը, կուսակցությունների, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը և այլն։

Համաձայն նույն հրամանագրի՝ Սերժ Սարգսյանը որոշել է ստեղծել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ։ Խորհրդում ընդգրկված է տասը անձ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և այլք:

Կառավարությանը հանձնարարվել է ապահովել ընդունման կամփոփոխման ենթակա օրենքների նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը:

president.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն