Հայաստանի խոշոր հարկատուները 2015 թ.–ին 0,6 տոկոսով կրճատել են պետբյուջե փոխանցվող վճարները` հասցնելով 696,5 մլրդ դրամի

29 հունվարի 2016 | Հարկային-մաքսային | Цитата

Հայաստանի խոշոր հարկատուները 2015 թ.–ին պետբյուջե են վճարել ավելի քան 696,5 մլրդ դրամ, ինչը 0,6 տոկոսով պակաս է 2014 թ.–ի ցուցանիշից։ Այս մասին են վկայում ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի 2015 թ.–ի չորրորդ եռամսյակի տվյալները։

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկում շարունակում է առաջատարի դիրքը զբաղեցնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը 2015 թ.–ին պետական բյուջե է վճարել ավելի քան 42,6 մլրդ դրամ` 2014 թ.–ին վճարված մոտ 42,8 մլրդ դրամի դիմաց (0,4 տոկոսի անկում)։

Միաժամանակ մոտ 42,2 մլրդ դրամ են կազմել հարկային մարմինների կողմից հավաքված գումարները, մոտ 477,1 մլն դրամ` մաքսային մարմիններինը։ Միաժամանակ մոտ 7,8 մլրդ դրամ են կազմել ուղիղ հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), անուղղակի հարկերին բաժին է հասել մոտ 34 մլրդ դրամ (ԱԱՀ, ակցիզային հարկ), ևս 790,3 մլն դրամ են կազմել այլ հարկերը, տուրքերն ու պարտադիր վճարները։

Խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում է «Զանգեզուրի պղնձա–մոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը 2015 թ.–ի չորրորդ եռամսյակի արդյունքում պետբյուջե է վճարել մոտ 27,5 մլրդ դրամ` 2014 թ.–ին վճարված 19,9 մլրդ դրամի դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերության կողմից բյուջե վճարված ընդհանուր գումարից մոտ 26,3 մլրդ դրամը հավաքել են հարկային մարմինները, իսկ մոտ 1,2 մլրդ դրամը` մաքսային մարմինները։

Այնուհետև խոշոր հարկատուների ցանկում ներառվել է «Ղ–Տելեկոմը»` ավելի քան 18,6 մլրդ դրամ` 2014 թ.–ի հունվար–դեկտեմբերին գրանցված 28,9 մլրդ դրամի համեմատ։

Չորրորդը «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը 2015 թ.–ին պետբյուջե է վճարել մոտ 18,3 մլրդ դրամ` 2014 թ.–ին վճարված 21,6 մլրդ դրամի դիմաց։
Առաջատարների հնգյակը եզրափակւմ է «Որոտանի կասկադ ՀԷԿ» ընկերությունը, որը 2015 թ.–ի հունվար–դեկտեմբերին բյուջե է վճարել մոտ 17 մլրդ դրամի հարկ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում վճարված 2,9 մլրդ դրամի դիմաց։

Հարկ է նշել, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների հարկային վճարների ընդհանուր գումարից մոտ 495,7 մլրդ դրամը կազմել են հարկային մարմինների հավաքած գումարները, իսկ մոտ 200,8 մլրդ դրամը` մաքսային մարմիններինը։

Միաժամանակ մոտ 229 մլրդ դրամը կազմել են ուղիղ հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), իսկ անուղակի հարկերին բաժին է հասել մոտ 385,6 մլրդ դրամ (ԱԱՀ, ակցիզային հարկ), ևս մոտ 80,7 մլրդ դրամ են կազմել այլ հարկերը, տուրքերն ու պարտադիր վճարները ($1 – 488,23 դրամ)։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն