Հայաստանում արտադրության շարժիչն առաջվա պես մնում է մետաղների արդյունահանման ոլորտը

26 հունվարի 2016 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հունվարի 25-ին հրապարակել է անցյալ տարվա վերաբերյալ նախնական տեղեկությունները: Պարզվել է` արտաքին բարդ պայմաններում մեր արդյունաբերությունը դրական արդյունքներ է ունեցել:  

Այսպես` արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը 2015-ի ամբողջ ընթացքում ավելացել է 5,2 տոկոսով: Ընդ որում, դեկտեմբերին դարձյալ երկնիշ ցուցանիշ է գրանցվել. տարեկան հաշվարկով 10,8 տոկոս աճ:

Դեկտեմբերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն մինչեւ այս տարվա հունվարի վերջ: Այդ պատճառով քննարկենք անցյալ տարվա հունվար-նոյեմբերի տվյալները: Միաժամանակ համեմատենք Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) իրավիճակի հետ, որն արդեն մեկ տարի է `գործում է:

Նշված միջազգային կազմակերպությունում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի աճ է արձանագրվել միայն Ղրղզստանում (ԵԱՏՄ-ին է անդամակցել անցյալ տարվա երկրորդ կիսամյակին) եւ Հայաստանում: Ռուսաստանն ու Ղազախստանը, լինելով աշխարհում նավթի խոշոր արտահանողներ, զգալի վնաս են կրել այդ հումքի գների անկումից: Իսկ Բելառուսի արտադրության անկումը հիմնականում կապված էր Ռուսաստանին մեքենաշինական արտադրանքների մատակարարման կրճատման հետ:  

Հայաստանում մեր «ռեկորդը» ապահովել է հայրենական արդյունաբերության ոլորտներից ընդամենը մեկը` մետաղների արդյունահանումը: Ինչպես հայտնի է, այդ ոլորտի (եւ մետաղների առաջնային վերամշակման ձեռնարկությունների) արտադրանքն արտահանվում է երրորդ երկրներ: Ղրղզստանի արդյունաբերության մեջ մոտավորապես համանման պատկեր է: Արդյունաբերական արտադրանքի մոտ 60 տոկոսը եւ արտահանման մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում գունավոր մետալուրգիային եւ լեռնաարդյունաբերական արտադրանքին:

2014 թվականի տվյալներով, Հայաստանի արդյունաբերության մեջ աշխատողների միջին տարեկան հաշվարկում մետաղների արդյունահանման ոլորտի բաժինը կազմում էր «ընդամենը» 8,3 տոկոս: Միաժամանակ հանրապետության արդյունաբերական արտադրանքի ծավալում դրա մասնաբաժինը կրկնակի անգամ շատ է (անցյալ տարվա հունվար-նոյեմբերին 16,7 տոկոս էր):

Ինչ վերաբերում է արտահանմանը, այդ ոլորտում դժվար է գերագնահատել հանքանյութի եւ խտանյութերի նշանակությունը: Անցյալ տարվա հունվար-հունիս ամիսների տվյալներով, այդ արտադրանքի (ներառյալ առաջնային վերամշակում անցած) մասնաբաժինը Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալում գերազանցում էր 46 տոկոսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` խորհրդային ժամանակաշրջանում, արտաքին առեւտրային հաշվեկշիռը դրական էր հիմնականում թեթեւ արդյունաբերության արտադրանքի շնորհիվ: Ներկայումս այդ հաշվեկշիռը կտրուկ բացասական է, իսկ արտահանումը մեծ մասամբ հենվում է հումքային արտադրանքի արտահանման վրա: Ներքոբերյալ գրաֆիկից ակնառու կերպով երեւում է արդյունաբերության ոլորտների մասնակցության աստիճանը անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին նրա աճի տեմպերին:



news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն