Լեռնահանքային արդյունաբերության արտադրության ծավալը 11 ամսում ավելացել է 46,9 տոկոսով` հասնելով 201,5 մլրդ դրամի

14 հունվարի 2016 | ՀԱԳՄ լուրեր | Цитата

Լեռնահանքային արդյունաբերության ոլորտի և Հայաստանի բաց հանքավայրերի մշակման ծավալները 2015 թվականի 11 ամսում կազմել են 201,5 մլրդ դրամ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 46,9 տոկոսով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ 

ԱՎԾ տվյալների համաձայն` մետաղական հանքաքարերի արդյունահանմանը բաժին է հասել 97,6 տոկոս կամ 196,7 մլրդ դրամ (48 տոկոսի աճ), լեռնահանքային արդյունաբերության այլ ոլորտներին` 4,8 մլրդ դրամ (6,1 տոկոսի աճ)։
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում վերամշակող արդյունաբերությունը կրճատվել է 5,3 տոկոսով` կազմելով 742,9 մլրդ դրամ։
Միաժամանակ էլեկտրաէներգիայով, գազով, գոլորշիով և լավորակ օդով մատակարարումը հունվար–նոյեմբերին աճել է 4,5 տոկոսով` հասնելով 213,8 մլրդ դրամի, իսկ ջրամատակարարումը, թափոնների մաքրումը, վերամշակումն ու երկրորդային հումքի ստացումն ավելացել են 10,4 տոկոսով` հասնելով 19 մլրդ դրամի։

Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2015 թ.–ի 11 ամսում կազմել է 1 177,4 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,6 տոկոսով ($1 – 485.01 դրամ)։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն