Eurocontrol. Հայաստանը Եվրոպայի եւ Ասիայի օդային կապի կարեւոր ուղի է

13 հունվարի 2016 | ՀԱԳՄ լուրեր, Տրանսպորտ | Цитата

Հայաստանի օդային տարածքը կարեւոր տարանցիկ կետ է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ։ Այս մասին հունվարի 12-ին՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Eurocontrol-ի գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրենները։

Eurocontrol-ի ղեկավարության տակ գտնվող տարածքում իրականացվում է օրական 31 հազար թռիչք կամ տարեկան 10 մլն։ 2035թ. այդ թիվը կարող է հասնել 14 մլն-ի։
«Բիզնեսմ աճում է, բայց ավիացիոն տարածքը բնականաբար ոչ։ Այդ պատճառով մենք պետք է տեղավորենք մեծ օդանավեր եւ իհարկե չմոռանանք անվտանգության մասին»,- ասել է Բրենները։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարեւոր տարանցիկ օդային կետ է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ եւ ավիացիոն հսկողության բնական գործընկեր։

Eurocontrol-ը Եվրոպայում թռիչքների անվտանգությունը վերահսկող միջպետական կազմակերպություն է , որտեղ ներկայացված է 41 երկիր։ Հայաստանը կազմակերպությանը միացել է 2006թ.։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն