Eurocontrol-ը 3 տարի շարունակ անվճար կօգնի Հայաստանի քաղավիացիային

12 հունվարի 2016 | Տրանսպորտ | Цитата

Eurocontrol միջպետական եվրոպական կազմակերպությունը 3 տարի շարունակ անվճար կօգնի Հայաստանի քաղավիացիային։ Այս մասին հունվարի 12-ին՝ Eurocontrol-ի գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրենների աշխատանքային այցի շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը։

Eurocontrol-ի (թռիչքների անվտանգությունը վերահսկող միջպետական կազմակերպություն, որտեղ ներկայացված է 41 երկիր) պատվիրակությունը ծանոթացել է օդանավակայանի աերոնավիգացիայի եւ թռիչքների տեխնիկական ապահովման վիճակին։ Հայկական կողմը ներկայացրել է վերջին 2 տարվա ներդրումները։

Այցի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել եվրոպական կողմից անվճար օգնություն տրամադրելու հարցում։ 3 տարի շարունակ, տարվա մեջ 50 օր Հայաստանը օգնություն կստանա Եվրամիության մարմինների հետ ցանկացած աշխատանքի պատրաստման, ԵՄ պահանջներին համապատասխան ստուգումների եւ թռիչքների անվտանգության հետ կապված ցանկացած այլ հարցերով։

«Մենք շատ շնորհակալ ենք եվրոպացի գործընկերներին ընդառաջ քայլ կատարելու համար»,- ասել է Մովսեսյանը։ Նա նշել է հայ մասնագետների պրոֆեսիոնալիզմը՝ հիշեցնելով, որ Eurocontrol-ում աշխատում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն