• Armenianeconomy.com

Վարչապետ Աբրահամյանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է հայ-իրանական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր

24 դեկտեմբերի 2015 | Էներգետիկա, Տնտեսություն | Цитата

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Համիդ Չիթչիանին: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերություններին, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Վարչապետը կարևորել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք նպաստում են հայ-իրանական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի Հայաստան կատարած այցից հետո ակտիվորեն շարունակվում են համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները: Խոսելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին՝ վարչապետը կարևորել է Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, գործարար կապերի զարգացումն ու բիզնես ֆորումների անցկացումը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Երևանում Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստն ու ստորագրված հուշագիրն՝ ուղղված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:
Համիդ Չիթչիանը վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույններն ու շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ Երևանում Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը նախաձեռնելու համար: Պարոն Չիթչիանն արդյունավետ է գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական ծրագրերն ու առաջիկա քայլերը: Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծել է, որ անցնող տարում շոշափելի քայլեր են իրականացվել հայ-իրանական ծրագրերի իրականացման ուղղությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունն ու կապերը կնպաստեն բոլոր նախագծերի արդյունավետ և հաջող իրականացմանը, ինչպես նաև տարբեր նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Համիդ Չիթչիանը կարևորել է Երևանում ՀՀ-ի, Իրանի, Վրաստանի և ՌԴ-ի միջև ստորագրված էներգետիկ համագործակցության քառակողմ հուշագիրը, որը լայն հնարավորություններ կստեղծի էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացման համար, կապահովի տնտեսական շահութաբերություն, կնպաստի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը, էլեկտրաէներգիայի կայուն ցանցի ապահովմանն ու տարանցմանը:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը և Համիդ Չիթչիանն անդրադարձել են համատեղ ծրագրերի ուղղությամբ ներդրումների ներգրավմանը, Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրին, առևտրաշրջանառության և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության և հումանիտար բնագավառներում փոխգործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը խնդրել է Էսհաղ Ջահանգիրիին փոխանցել իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն