Վերջին յոթ տարիների ընթացքում հյուրանոցների թվի կրկնակի ավելացում է գրանցվել Հայաստանում. «Ամերիա» ՓԲԸ

Վերջին յոթ տարիների ընթացքում հյուրանոցների թվի կրկնակի ավելացում է գրանցվել Հայաստանում. «Ամերիա» ՓԲԸ«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտության արդյունքները Հայաստանում հյուրանոցների ընդհանուր թվի կրկնակի աճ են գրանցել, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված «Ամերիա»-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունն իրականացրել է հերթական հետազոտությունը, որն իրենից ներկայացնում է համապարփակ հետազոտություն ՀՀ զբոսաշրջության և հյուրանոցային գործունեության ոլորտի վերաբերյալ, որի նպատակն է գնահատել տվյալ ոլորտի ընթացիկ վիճակը և զարգացման դինամիկան Հայաստանում: Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը, հյուրանոցային ոլորտի շրջանառության ծավալները Հայաստանում, նաև մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում, Հարավային Կովկասի տարածաշրջանի տարբեր կարգի հյուրանոցներում սենյակների միջին տարեկան սակագների և զբաղվածության համեմատական վերլուծությունը, Հայաստանում և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման միտումները և այլն:

Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հետաքրքիր տվյալներ: Պարզվում է, որ վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է հյուրանոցների ընդհանուր թվի կրկնակի աճ, սակայն հյուրանոցային համարներում առկա մահճակալների թիվն աճել է ընդամենը 1.4 անգամ, քանի որ երկրում աճել է փոքր հյուրանոցների քանակը, այսինքն, Հայաստանում բացվել են շատ կացարաններ' թվով քիչ սենյակներով, նշվում է հաղորդագրության մեջ:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 2011թ.-ին շուրջ 5.2 միլիոն մարդ այցելել է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ' գործարար, հանգստի կամ այլ նպատակներով:

Հատկանշական է, որ վերջին 10 տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպի (CAGR) ամենաբարձր ցուցանիշը Վրաստանինն է' 25.2%, այնուհետև Հայաստանինը' 16.7%, իսկ Ադրբեջանինը'10.5%: Այս ցուցանիշները վկայում են, որ զբոսաշրջության զարգացման տենդենց կա հատկապես Վրաստանում և Հայաստաում:

«Հետազոտությունն իրականացրել ենք միջազգային համբավ ունեցող մի շարք հետազոտական կենտրոնների' Colliers International, HVS Global Hospitality Services, Richard Cancellor և այլն ընկերությունների կողմից տրամադրված տվյալների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված տարածաշրջանային հետազոտությունների արդյունքների հիման վրա»,- ասել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ Արման Փորսուղյանը:

Ըստ նրա՝ հետազոտությունը ոչ միայն ներկայացնում է իրավիճակային վերլուծություն, այլ տալիս է փորձագիտական գնահատականներ Հայաստանի և տարածաշրջանի հյուրանոցային ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է հյուրանոցային ոլորտի զարգացման հնարավորություններն ու դինամիկան Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում:

1998թ.-ին հիմնադրված «Ամերիա» ընկերությունը Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մաս' Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով' գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն