• Armenianeconomy.com

Ինչու էլեկտրաէներգիան չի սուբսիդավորվում. պարզաբանում է Էներգետիկայի նախարարությունը

15 դեկտեմբերի 2015 | ՀԱԳՄ լուրեր, Էներգետիկա | Цитата

Հետադարձ ուժով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած` ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29–ի որոշման համաձայն` ամսական 250 կՎտ/ժ–ից ավելի ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց սպառողները սուբսիդավորում չեն ստանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը` արձագանքելով սպառողների դժգոհություններին, թե էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը դադարեցվել է։

«Սկսած այս թվականի օգոստոսի 1-ից սուբսիդավորում իրականացվում է, այլ հարց է, որ հոկտեմբերի 1-ից սուբսիդավորման կարգը փոխվել է։ Եթե օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բնակիչ բաժանորդներն օգտագործված ամբողջ էլեկտրաէներգիայի համար ստանում էին փոխհատուցում, ապա հոկտեմբերի 1-ից սկսած` փոխհատուցում տրամադրվում է մինչեւ 250 կՎտ/ժ օգտագործած բնակիչ բաժանորդներին, դրանից ավելի սպառած էլեկտրաէներգիան բաժանորդների համար չի սուբսիդավորվում»,-տեղեկացրեց Վասակ Թարփոշյանը։

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղարի կարծիքով` բնակչության շրջանում դժգոհություններն առաջացել են այն պատճառով, որ  նոյեմբեր ամսին ավելի շատ էլեկտրաէներգիա են սպառել։

«Գուցե շատ են սկսել այս ամիսներին սպառել՝ 250-ից ավելի, իսկ այս դեպքում պետք է կրկնեմ, որ Կառավարության որոշմամբ արդեն սպառողներին սուբսիդավորում չի տրամադրվում, այդ պատճառով էլ դժգոհություններ են հայտնում սպառողները»,-նշեց   Վասակ Թարփոշյանը։

Նրա խոսքով՝ 500 կՎտ/ժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող  այլ սպառողների՝ ՓՄՁ-ների սուբսիդավորման կարգում որեւէ փոփոխություններ չեն եղել։

«ՓՄՁ-ների դեպքում ինչպես եղել, այնպես էլ մնում է ՝մինչեւ 500 կՎտ/ժ-ի 250-ը սուբսիդավորվում է, 500 կՎտժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառելու դեպքում չի սուբսիդավորվում»,-ասաց Վասակ Թարփոշյանը։

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 1–ից ՀԾԿՀ–ի որոշմամբ էլեկտրաէներգիան ՀՀ սպառողների համար թանկացել է 6,93 դրամով։ Մինչեւ 2016-ի հուլիսի 31-ը ՀԷՑ–ը ձեռք բերած «Տաշիր» ընկերությունների խումբը կառավարության հետ համատեղ կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի թանկացումը ՀՀ սպառողների համար։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• Հողերի աճուրդներում կոռուպցիոն ռիսկերը կնվազեն. օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ• Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի• Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին• Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը• Առցանց միջոցառում՝ նվիրված աշխատանքի պաշտպանությանը• ՀՀ փոխվարչապետի ելույթը Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ• Հայտարարություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի մասին• Կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորյա տոները. նախագիծն ընդունվեց, սակայն քննարկումները կշարունակվեն• Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն