ՌԴ-ն սկսել է հետաքրքրվել հայկական մթերքներով

03 դեկտեմբերի 2015 | | Цитата

Արդեն հայտնի է, որ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է սկսել կիրառել, որի հետեւանքով թուրքական ապրանքները՝ հիմնականում գյուղմթերք, դուրս են մնում ռուսական շուկայից: Այս իրավիճակում Հայաստանի արտահանողների համար նոր հնարավորություն է ստեղծվել: Երկու օր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր այս հարցով խորհրդակցություն հրավիրել: Արտահանող ընկերություների ներկյացուցիչների հետ հանդիպում է ունեցել նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Armtimes.com-ն այս հարցի շուրջ զրուցեց «Սպայկա» ՍՊԸ-ի «Արարատֆուդ» ընկերության տնօրեն Համլետ Թադեւոսյանի հետ:

-Պարոն Թադեւոսյան, թուրքական ապրանքների ռուսական շուկա արտահանման կասեցումն ի՞նչ հնարավորություն է տալիս ձեզ եւ Հայաստանի մյուս արտահանողներին:

- Ոչ միայն մեզ համար, այլ նաեւ Հայաստանի արտահանողների, անհատների եւ ֆերմերների համար է հնարավորություն ստեղծվում: Այն ապրանքների մասով, որոնք որ Թուրքիան արտահանում էր, այս պահին ՌԴ շուկայի գործող կազմակերպությունները կփորձեն այլընտրանքայի շուկայում գտնել: Ոչ թե կփորձեն, այլ արդեն փնտրում են եւ այն ապրանքները, որոնք Թուրքիան չի կարողանալու մատակարարել փորձելու են մեր շուկայից գնեն եւ տանեն:

- Ի՞նչ ծավալի մասին է խոսք գնում:

-Ծավալները շատ-շատ մեծ են: 10-նյակ հազարավոր տոննաներ: Սա ՌԴ-ի ծավալն է, որ Թուրքիայի մասով փակվել է: Բայց թե դրանից ինչքանը բաժին կհասնի Հայաստանին, դա կախված է Հայաստանում առկա ապրանքից, որակից եւ գնից, որը կմրցակցի, օրինակ՝ Եգիպտոսի, Մարոկոյի կամ այլ երկրների ապրանքների հետ, որոնք նույնպես այլընտրանքային շուկաներ են ՌԴ-ի համար:

- Դուք հիմնականում ի՞նչ մթերք եք արտահանում:

- Այս պահին հիմնականում սեզոնային խնձորն ու խաղողն են, որ արտահանվում է:

-Ձեր պահեստներում առկա մթե՞րքն եք արտահանում: 

-Ոչ միայն: Մենք նաեւ գյուղացիներից, ֆերմերներից ենք գնում ապրանքները, ըստ պատվերի քանակից: Եթե պատվերի քանակը մեծ է ու մեր սառնարաններում տվյալ ապրանքն առկա չի այդ քանակությունով, մենք արդեն փորձում ենք ֆերմերներից գնել:

-Ինչքա՞ն ժամանակ կտեւի այս հնարավորությունը:

-Իմ կանխատեսումով, ոնց նայում եմ այս հարաբերությւոններն ավելի շատ վատանում են Թուրքիայի հետ, գնալով խորանում են: Մոտակա 6 ամիսը կարծում եմ կտեւի:

-Արտահանման հետ կապված խնդիրներ կա՞ն:    

-Իրականում գլոբալ խնդիրներ չունենք: Խնդիրներ կարող են առաջանալ այն մասով, որ ապրանքի որակը մրցունակ չի լինի մյուս այլընտանքային երկրների ապրանքի հետ: Բայց դա մեծ խնդիր չի, քանի որ դրա շուկան էլ կլինի, եթե շուկայում ապրանքի դիֆիցիտ է տեղծվում, այնտեղ փորձում են լրացնել տարբեր ապրանքներով: Որակի մասը համեմատաբար անցնում է երկրորդ փուլ:

-Այսինքն` մեր մթերքը որակով զիջո՞ւմ են այլ երկրների մթերքներին:

-Չէ, լավ որակով գյուղատնտեսական ապրանքներ ունենք, բայց քaնակության  մասով իհարկե զիջում ենք:

-Արդեն առաջին ծավալն ուղարկե՞լ եք, թե՞ շուտ է այդ մասին խոսելը:

-Արդեն գործընկերների կողմից հետաքրքրություն կա եւ քանակների առաջարկություն կա: Այսինքն՝ պատվերներ են ուզում վերցնեն եւ քանակություններ են առաջարկում: Մենք նայում ենք, փորձում ենք վերլուծել, հասկանալ, թե ինչքան մթերք կա Հայաստանում, որքանը մենք կարող ենք մթերել, ինչքանը կարող ենք արտահանել:

- Գյուղատնտեսության նախարարությունն ինչո՞վ է օժանդակում արտահանողներին:

- Գյուղատնտեսության նախարարությունն ավելի շատ փորձում է պլատֆորմ ստեղծել, որ ֆերմերներն ու արտահանողները շատ արագ, կազմակերպված արտահանեն: Գները համապատասխանում են, արտահանումը նորմալ կարող ենք կազմակերպել: Այսինքն՝ ինչ-որ խնդիր չկա, որ ասենք այդ օժանդակությունը, որ չլինի մենք չենք կարող արտահանել: Այս պահին նման խնդիր չեմ տեսնում:

-Ձեր ընկերության հիմնական շուկան ԵՄ երկրնե՞րն են, թե՞ ՌԴ-ն:

-Թարմ միրգ, բանջարեղենի մասով հիմնական շուկան ՌԴ-ն է, իսկ վերամշակված ապրանքների ավելի մեծ մասն արտահանում ենք ԵՄ: 

armtimes.com

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն