• Armenianeconomy.com

«Հայկական ժամանակ». Ակնկալվում է էլէներգիայի սակագնի նվազում

03 դեկտեմբերի 2015 | Էներգետիկա, Տնտեսություն | Цитата

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում մեր էլեկտրաէներգետիկ համակարգում արձանագրված ցացանիշները այնպիսին են, որ ենթադրում են էլէներգիայի սակագնի նվազում։ Այս է վկայում Հայաստանում էլէներգիայի արտադրանքի կառուցվածքը։

Խնդիրն այն է, որ այս տարվա ամռանը սակագինը բարձրացվեց այն պատճառաբանությամբ, թե 2013 թվականը եղել է սակավաջուր, իսկ ատոմակայանը նախատեսվածից 88 օր ավելի է կանգնած եղել։ Եվ այդ պատճառով ավելի շատ էլէներգիա է արտադրվել ջերմաէլեկտրակայաններում, որոնց արտադրանքը ավելի թանկ է։ Սակայն այս տարվա առաջին 10 ամիսներին ՋԷԿ-երում արտադրված էլէներգիան նվազել է 9 տոկոսով, իսկ ատոմակայանում ու ՀԷԿ-երում՝ ավելացել համապատասխանաբար 11.4 և 7.6 տոկոսով։

Իսկ դա նշանակում է, որ էներգահամակարգում հայտնվել է ավելի քան կես միլիարդ կիլովատ ժամ էժան էլէներգիա, և դա ավելի քան բավարար է սակագինը նվազեցնելու համար»:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն