HSBC Բանկ Հայաստանի առևտրի վարկավորումը 10 ամիսներին աճել է 23%-ով՝ կազմելով 100 մլրդ դրամ

HSBC Բանկ Հայաստանի առևտրի վարկավորումը 10 ամիսներին աճել է 23%-ով՝ կազմելով 100 մլրդ դրամHSBC Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման վարկային պորտֆելն աճել է 23 տոկոսով և կազմել է 100 մլրդ դրամ, հայտարարեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Տիես Կլեմենցը:

«Այդ ցուցանիշը խոսում է մեր հաճախորդների հաջողությունների և ձեռքբերումների մասին: HSBC Բանկ Հայաստանն ավելի հաճախ ֆինանսավորում է խոշոր և միջին բիզնեսը, որը կապված է արտաքին աշխարհի հետ, այդ իսկ պատճառով միջազգային առևտրով զբաղվող ընկերությունները կամ խոշոր կորպորացիաները մեր հետաքրքրությունների դաշտում են»,- հինգշաբթի ասաց Կլեմենցը լրագրողներին:

Ըստ նրա, վարկային պորտֆելի կառուցվածքում գերակշռում են կորպորատիվ հաճախորդները, այնուհետև արդեն միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները:

HSBC Բանկ Հայաստանի առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանն ավելացրեց, որ ընդհանուր առմամբ վարկերը կազմում են վարկային պորտֆելի առյուծի բաժինը:

Նա նշեց, որ ընդհանուր վարկային պորտֆելն այսօր կազմում է մոտ 125 մլրդ դրամ:

Global Trade Review (GTR) բրիտանական հեղինակավոր պարբերականը HSBC-ն 2011 թվականին չորրորդ տարին անընդմեջ ճանաչել է «Առևտրի ֆինանսավորման գծով աշխարհի լավագույն բանկ»: «Աշխարհի առաջատար բանկերն ըստ առևտրի ֆինանսավորման» գլոբալ հարցման արդյունքներով, HSBC-ն առաջին անգամ արժանացել է նաև «Արտահանման ֆինանսավորմամբ աշխարհի լավագույն բանկ» պարգևի՝ դրանով իսկ միանգամից երկու անվանակարգերում դառնալով լավագույն բանկը:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 206,7 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 171,3 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ մոտ 35,4 մլրդ դրամ, համախառն վարկային ավանդները (վարկեր, դեպոզիտներ, ֆակտորինգ, լիզինգ)՝ 139,9 մլրդ դրամ, իսկ 2012 թվականի հունվար-սեպտեմբերի զուտ շահույթը գերազանցել է 5,7 մլրդ դրամը:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն