«Qatar Airways»-ը մուտք է գործում հայկական շուկա

25 նոյեմբերի 2015 | ՀԱԳՄ լուրեր, Տրանսպորտ | Цитата

2016թ. Քաթարի Ավիաուղիները (Qatar Airways)  կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան – Դոհա ուղղությամբ:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ  «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները Քաթարի Ավիաուղիների հետ: Վերջին շրջանում բանակցություններն առավել ակտիվ ընթացք ստացան այն բանից հետո, երբ <Էթիհադ> ավիաընկերությունը հայտարարեց Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին:

Մենք շատ հպարտ ենք, որ  Քաթարի Ավիաուղիները, որը երեք տարի անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն ավիաընկերություն, ընտրել է Հայաստանը որպես իր նոր ուղղություններից մեկը:

Քաթարի Ավիաուղիները Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է,  ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: Քաթարի Ավիաուղիների շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով, այդ թվում Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) և այլն: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն