Հացահատիկի մաքսային արժեքը նվազել է, իսկ հացի ինքնարժեքն աճել

10 նոյեմբերի 2015 | | Цитата

Դժվար է գերագնահատել հացի դերը հանրապետության բնակիչների սննդակարգում։ Մեր ժողովուրդը հաց է սիրում, ընդ որում այն օգտագործում է «արեւմուտքցի» եվրոպացու համար անընկալելի ծավալով։ Բայց կա նաեւ այլ՝ սոցիալական կողմը։

Հացի համեմատաբար ցածր գինն ու միաժամանակ բարձր կալորիականությունը կանխորոշել են անապահով խավի սննդակարգում դրա բացառիկ դերը։ Այսպես, ընթացիկ տարվա հոկտեմբերին տավարի միսը գրեթե  5 անգամ ավելի թանկ էր։ Միաժամանակ, «մթերային զամբյուղում» հացաբուլկեղենը իր կալորիականությամբ 1,6 անգամ գերազանցում է մսամթերքին։ 

Իհարկե, սննդային իմաստով միսն ավելի արժեքավոր սննդամթերք է։  Բայց եթե ընտանեկան բյուջեն թույլ չի տալիս այս մթերքից գնել, սպառման կառուցվածքը փոխվում է հօգուտ կալորիայի ավելի էժան մատակարարների։ Նախ եւ առաջ՝ իհարկե հացի։ 

Հացի կայուն եւ ամենօրյա պահանջարկը գրավում է գործարարներին։ Դրա համար էլ ներկայումս աներեւակայելի քանակությամբ հացի փռեր են հայտնվել։  Բայց չափազանցություն կլիներ պնդել, թե դա նպաստել է մրցակցությանը։ Չէ՞ որ հացը մեզ մոտ անշեղորեն թանկանում է։ 

Ընթացիկ տարին բացառություն չէ։ Հոկտեմբերին հացի գինը համարյա 30 դրամով (կամ էլ՝ 6 տոկոսով) ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։  Թվում է, թե գնի աննշան աճ է։   Սակայն եթե հաշվենք, թե մի ամսվա ընթացքում ինչքան է ավել վճարվում, սահմանափակ բյուջեով ընտանիքի համար զգալի գումար է դուրս գալիս։  

Գործնականում ամբողջ հացահատիկը (որի ալյուրից հենց թխվում է մեր հացը) մենք ներմուծում ենք Ռուսաստանից։ Հունվար-հունիս ամիսներին ներկրվող հացահատիկի միջին գինը տարեկան հաշվարկով իջել է գրեթե մեկ քառորդով  (23,6 տոկոսով)՝ նվազելով մինչեւ մեկ տոննայի դիմաց 249 դոլար։ Պարզ չէ, թե ինչպես է հնարավոր այդ փաստը համադրել հացի նշված թանկացման հետ։ Բայց մի հետաքրքրաշարժ մանրամասն կա, որը կարող է լույս սփռել այդ պարադոքսի վրա։ 

Ռուսաստանում եկող տարվա գարնանը հացահատիկի սպասվող կտրուկ թանկացման կանխատեսումներ կան։ Այնպես որ, չի բացառվում, որ մեր արտադրողները տեղյակ  լինելով դրան, իրենց համար նախապես «ֆինանսական» պահուստներ կստեղծեն ռուսական հացահատիկի գնման լրացուցիչ ծախսերին ընդառաջ։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն