«Տաշիր Գրուպը» պարտավորվել է 2 տոկոսով նվազեցնել ՀԷՑ-ի տեխնոլոգիական կորուստները

13 հոկտեմբերի 2015 | Էներգետիկա | Цитата

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ պարտավորությունները վաճառքից հետո ընդլայնվել են. գնորդ ընկերությունը, նախկինից բացի, ստանձնել է նաեւ նոր պարտավորություններ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ՀԷՑ-երի ֆինանսական վիճակի բարելավման համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, սեփականատիրոջ պարտավորությունների մեջ է մտնում առնվազն 2 տոկոսով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները։  Մյուս կողմից՝ վերջինս պարտավոր է թույլ չտալ առեւտրային կորուստների ավելացում՝ 2014-2015թթ. սակագնային տարվա համեմատ։ Առաջիկա 5 տարվա ընթացքում նոր սեփականատերը պետք է ներդնի միջազգային ISO ստանդարտներ, էապես բարելավի ընկերության որակի կառավարումը եւ էներգետիկայի համակարգը։

Գնորդը պարտավոր է պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ընկերության կողմից 100 տոկոս վճարումներ՝ արտադրողներին եւ ծառայություն մատուցողներին։

Ինչպես հայտնի է, ֆինանսական դժվարությունների հետեւանքով, վերջին շրջանում նախկին սեփականատերը ի վիճակի չէր լինում ժամանակին եւ ամբողջությամբ կատարել այդ պայմանը։ Մի բան, ինչը խնդիրներ էր ստեղծում արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների համար։

Նշենք, որ ՀԷՑ-ը ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից գնել է Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպ»-ը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն