Մեր երկրում ցորենի գինը շուրջ 17 տոկոսով նվազել է, բայց հացի գնի նվազում չի եղել

14 սեպտեմբերի 2015 | | Цитата

Այս տարվա գյուղատնտեսական առատ բերքը որեւէ կերպ չի նպաստել բանջարեղենի գների նվազմանը: Համենայնդեպս, օգոստոս ամսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ, մի շարք գյուղատնտեսական ապրանքատեսակներ թանկացել են: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում իր ներկայացրած ցուցանիշներով փաստեց ԱՎԾ գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով ՀՀ սպառողական գների ինդեքսը 2015թ. հունվար -հուլիս ամիսներին: Ըստ նրա, 2015թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատությամբ, սպառողական գների ինդեքսը կազմել է 104,8 տոկոս:

Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, բանջարեղենից թանկացել է կարտոֆիլը: Մեկ ամսում այս ապրանքատեսակի գինն աճել է 11,8 տոկոսով: Կաղամբը` 51, 1 տոկոսով, կանաչ լոբին 19 տոկոսով է թանկացել, խառը կանաչեղենը` 12,9 տոկոսով, կանաչ սոխը` 44,2 տոկոսով: Փոխարենն էժանացել է լոլիկը 17 տոկոսով, վարունգը` 17,3 տոկոսով, սոխը` 7 տոկոսով, գազարի գինը իջել է 11 տոկոս, սեղանի ճակնդեղինը` 4 տոկոս, սխտորը, 4,5 տոկոս, սմբուկի գինը երկու անգամ նվազել է:
Եթե անցյալ տարի սպառողը կարտոֆիլի մեկ կիլոգրամը ձեռք է բերել 200 դրամով, այս տարի այն դարձել է 264 դրամ: Այս տարի ամենաբարձր գնաճը Իջեւան քաղաքում է արձանագրվել: Իսկ ամենաբարձր գնանկումը Կապանում է եղել: «2015 թվականի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 103,6 տոկոս, պարենային ապրանքների գներն աճել են 2,9 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 6,5 տոկոսով, ծառայությունների սակագները` 1,4 տոկոսով»,-պարզաբանեց Գուրգեն Մարտիրոսյանը: ԱՎԾ մասնագետն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային տվյալներին: Ըստ նրա, եթե մեր երկրում օգոստոսին 0,1 տոկոս է գնաճ եղել, ապա Ռուսաստանում գնաճը կազմել է 0,4, Բելառուսում` 0,2 տոկոս, Ուկրաինայում գները նվազել են 0,8 տոկոսով, Ղազախստանում գներն աճել են 0,3 տոկոսով, Վրաստանում գնաճը կազմել է 1 տոկոս: Հուլիսին Եվրամիության 27 երկրներից 22-ում գնանկում է արձանագրվել: Յոթ ամիսների կտրվածքով գները պահպանվել են նույն մակարդակին: Որոշ երկրներում, մասնավորապես` Հունգարիայում, արձանագրվել է գնաճ, Բուլղարիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ռումինիայում, Սլովենիայում, Ֆինլանդիայում գները նվազել են: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 


aravot.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն