Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ երիտասարդների բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը սահմանափակելու համար

05 նոյեմբերի 2012 | Կարիերա | Цитата

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՀՀ կառավարության որոշումը, որի համաձայն արդեն երեք տարի է' Երևանի պետական համալսարանի «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր չեն նախատեսվում։

«Ուսումնասիրելով խնդիրը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով»,– նշվում է Պաշտպանի գրասենյակի տրամադրած հաղորդագրության մեջ:

Պաշտպանի կարծիքով' «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն' ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար պետք է սահմանի պետական պատվեր' ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների' յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր' առնվազն տաս տոկոսի սահմաններում:

Այս խնդրի կապակցությամբ Պաշտպանի գրությանն ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ նշված սահմանափակումը օրենքի խախտում չի հանդիսանում։

Այդուհանդերձ, նշված սահմանափակումը դիտարկելով որպես օրենքի կոնկրետ պահանջի խախտում՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կառավարության տվյալ որոշման սահմանադրականությունը։

Աղբյուրը՝ newsarmenia.ru

Լուսանկարը՝ newsarmenia.ru


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն